Դդումը


«Դդումը» հեքիաթը հորինել է Հրաչյա Ներսիսյանը։

Դդումը հանդիպեց սոխին խոհանցում։ Տեսան պոմիդորին։ Հիշեցին, որ պիտի երեքով գիրք կարդան։ Գիրքը ծառերի մասին էր։ Որոշեցին, որ պիտի խոհանոցից փախչեն։ Գնացին լուսացույցի մոտ, կանաչ լույսով անցան։ Գնացին Արտանիշում լողալու։ Ես Արտանիշում էի ու տեսա դդումին, սոխին և պոմիդորին։ Ես նրանց զիջեցի, որ մտնեն ջուրը։ Դդումն ասաց, որ պիտի ոտքով հետ գնանք։  

Թզուկն ու կատուն

«Թզուկն ու կատուն» հեքիաթը հորինել է Հրաչյա Ներսիսյանը։

Լինում է չի լինում, մի կատու է լինում։ Այս կատուն մի սիրուն փղիկ գտավ հեռու անտառում։ Նրանք իրար հետ սովորական խաղացին պահմտոցի, մեկ էլ հանկարծ տեսան գայլին։ Այդ գայլը հենց նոր կերել էր թզուկին, և գայլի փորը ցավում էր։ Կատուն ու փղիկը գայլին գցեցին ծառի ամենավերևը, և թզուկը դուրս եկավ գայլի փորից։ Գայլը ցած թռավ ծառից ինքնաթիռի նման, նրա պոչը կոտրվեց։ Գայլը գնաց հիվանդանոց։ Իսկ կատուն, փղիկն ու թզուկը հաղթեցին։

Բնագիտական փորձեր Արևելյան դպրոց-պարտեզում

3.1 դասարանի սովորողներն իրենց բլոգներում պատմում են Արևելյան դպրոց- պարտեզում իրականացրած համագործակցային նախագծի մասին և ներկայացնում բնագիտական փորձերը:

Ֆլորա Հովհաննիսյան —Դեպի Արևելյան դպրոց

Մարիա Բարսեղյան-Արևելյան դպրոցում

Միլլա մաթևոսյան —Բնագիտական փորձ Արևելյան դպրոցի հետ

Եվա Հովհաննիսյան —Բնագիտական փորձ

Կատրինա Մարտիրոսյան —Այց Արևելյան դպրոց-պարտեզ, բնագիտական փորձեր

Արսեն Կարապետյան-Արևելյան դպրոցում

Էդուարդ Նալբանդյան-Այց արևելյան դպրոց

Միքայել մալխասյան —Այց Արևելյան դպրոց

Միքայել Հակոբյան —Արևելյան դպրոցում

Մարինա Վիրաբյան —Բնագիտական փորձ

Լուսինե Պետրոսյան —Արևելյան դպրոց

Ալեն Վարդանյան —Գիտական փորձեր

Տրդատ Գաբոյան —Բնագիտական փորձեր

Նոյ Գրիգորյան-Արևելյան դպրոց

Շաքե Սահակյան —Բնագիտական փորձ

Տերընդեզ, դարմանը կես 

Տեսանյութը՝ Սյուզաննա Դանիելյանի

Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես,
Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես:

​Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ, դարմանը կես,
Առ մանգաղը, ել խոտի դեզ,
Տերընդեզ, դարմանը կես,
Առ մանգաղը, ել խոտի դեզ:

Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ, փեշդ վառե,
Օր ազատվես օձե, չարե,
Տերընդեզ, փեշդ վառե,
Օր ազատվես օձե, չարե:

Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:

Ամանորյա խնդիրներ

3․1 դասարանի սովորողները հորինել են ամանորյա խնդիրներ և Paint-ով նկարել իրենց կազմած խնդիրները։ Արդյունքները կարող եք դիտել սովորողների բլոգներում։

Մարիա Բարսեղյան
Միլլա Մաթևոսյան
Նոյ Գրիգորյան
Մարինա Վիրաբյան
Շաքե Սահակյան
Միքայել Հակոբյան

Սովորողների անհատական ուսումնական պլաններ

Մարիա Բարսեղյան

Վիկտորյա Միրզոյան

Ֆլորա Հովհաննիսյան

Րաֆֆի Խաչատրյան

Կատրինա Մարտիրոսյան

Արսեն Կարապետյան

Էդուարդ Ստեփանյան

Մարինա Վիրաբյան

Վահագն Ղարիբյան

Լուսինե Պետրոսյան

Ալեն Վարդանյան

Տրդատ Գաբոյան

Ագապե Ավագյան

Վաղարշակ Թադևոսյան

Եվա Հովհաննիսյան

Ցուցահանդես- հանգանակություն

Ապրիլի 2-ին Հարավային դպրոց-պարտեզում տեղի ունեցավ «Հոգատարություն» զատկական ցուցահանդես- հանգանակությունը:
2.1 դասարանի սովորողները ներկայացնում են ուրախ օրվա տպավորությունները:

Վաղարշակ Թադևոսյան

Մենք ուրբաթ օրը ցուցահանդես-վաճառք արեցինք։ Ցուցահանդես-վաճառքի համար մենք մեր ձեռքերով գեղեցիկ ձվիկներ սարքեցինք։ Այդպիսի ձվիկներ սարքելու համար հարկավոր է ձուն թափահարել, դանակով ծակ անել վերևի հատվածից և ներքևի հատվածի և փչել մի ծակից։ Պատրաստել էինք նաև բացիկներ։ Իմ ընկերներից մի քանիսը քաղցրավենիք էին բերել։ Ցուցահանդես եկավ իմ մայրիկը և ինձ գումար տվեց։ Ես այդ գումարով գնեցի մի կեքս։ Հետո մենք բոլորով պարեցինք, ուրախացանք։

Ֆլորա Հովհաննիսյան

Այսօր մենք կազմակերպել էինք զատկական ցուցահանդես-վաճառք: 12:30 գնացինք դուրս և ցուցահանդեսը սկսվեց: Դրսում շատ սեղաններ կային: Դրանք բոլորն էլ լի էին զատկական իրերով ու քաղցրավենիքներով: Այնքան շատ գեղեցիկ իրեր կային, որ ես չգիտեի որը գնել: Հետո մենք սկսեցինք գնորդներին խորհուրդ տալ թե ինչ գնեն: Մեր օրը շատ ուրախ անցավ:

Մարինա Վիրաբյան

Ապրիլի 2-ին մեր դպրոցում ցուցահանդես-վաճառք էր։Բոլորս մեր պատրաստած իրերը դրել էինք ցուցադրության և վաճառում էինք։ Շատ հետաքրքիր իրեր կային։ Մենք ձվիկներ էինք պատրաստել և կախել ծառի վրա, հավիկներ էինք վաճառում։Ես ընկեր Թագուհուց վզնոց էի գնել, որը շատ գեղեցիկ էր և կավից էր պատրաստված։Մենք վաճառած իրերի գումարը նվիրաբերեցինք Արցախից եկած մարդկանց։Մենք շատ հետաքրքիր և օգտակար օր ունեցանք։

Վահագն Ղարիբյան

Մենք այսօր գնացել էինք տոնավաճառ։ Այնտեղ վաճառել ենք ադիբուդի, թխվածքներ, ներկած ձվեր։ Մենք երգեցինք ու պարեցինք։

Միլլա Մաթևոսյան

Մենք այսօր վաճառել ենք ադիբուդի, ներկած ձվիկներ, ճուտիկներ, գաթաներ, և ածիկներ: Ես իմ ընկերուհի Կատրինայի հետ գնեցինք կեքսիկներ, նապաստակ թխվածքաբլիթներ և վզնոցներ: Մենք խաղացինք ու շատ փող հավաքեցինք: Երգեցինք և պարեցինք, դրանից հետո եկավ Կատրինայի քույրիկը: Մենք նկարվեցինք, ու շատ լավ անցկացրեցինք օրը: Ես շատ ուրախ էի:

Ժասմին Գրիգորյան

Այսօր Հարավային դպրոց-պարտեզում Սուրբ Զատիկին նվիրված ցուցահանդես -վաճառք էր: Մեր դասարանը պատրաստել էր գեղեցիկ զատկական սեղան: Մեր սեղանին կար գաթա, ածիկ, հավկիթներով զարդարված ծառ, թղթից գունավորած ձվիկներ, քաղցրավենիք: Ես գնել եմ ճուտիկներով զարդարված ածիկ, գաթա: Շատ հետաքրքիր և ուրախ օր անցկացրեցինք դպրոցում:

Տրդատ Գաբոյան

 Այսօր մենք գնացել էինք տոնավաճառ, շատ բաներ էինք դրել մեր սեղանին ու շատ-շատ բաներ գնեցինք: Ես գնել եմ քաղցր ձողիկ ու ադի֊բուդի կերա։ Վաճառքի գումարը հավաքեցինք, որ տանենք արցախցիներին:

Արսեն Կարապետյան