Հրաչյա Ներսիսյան
Եթե կախարդական փայտիկ ունենայի, կասեի աբրակադաբրա ու չարերին կթռցնեի երկինք։
Եթե ձկները խոսել կարողանային, փոթորիկ կլիներ։
Եթե մարդիկ թռչել կարողանային, արծվի նման փետուրներ կունենային։
Եթե մկները կնճիթ ունենային, փիղ կդառնային։
Եթե բոլոր խաղալիքները կենդանանային, կխոսեին մեզ հետ։
Նարեկ Համբարձումյան
Եթե կախարդական փայտիկ ունենայի, ամեն ինչ իմ ուզածով կանեի։
Եթե ձկները խոսել կարողանային, նրանք կասեին, որ իրենց ձկնորսները չբռնեին։
Եթե մարդիկ թռչել կարողանային, որտեղ ուզեին, կգնային։
Եթե մկները կնճիթ ունենային, նրանք կատուներին կհաղթեին։
Եթե բոլոր խաղալիքները կենդանանային, նրանք կկարողանաին մեզ ուտել։
Իզաբելլա Ղազարյան
Եթե կախարդական փայտիկ ունենայի, ես կկախարդեի, որ կոնֆետ ուտեմ ու ատամներս չփչանան ու ջրվեժ, երկրաշաժ չլինի:
Եթե ձկները խոսել կարողանային, ես ամեն օր կխոսայի նրա հետ, կիմանայի ինչ է ուզում:
Եթե մարդիկ թռչել կարողանային, ես վերևից կնայեի բնությունը, կգնայի տարբեր տեղեր:
Եթե մկները կնճիթ ունենային, կատուներին կվախցնեն գիշերներ, չեն թողնի քնենք:
Եթե բոլոր խաղալիքները կենդանանային, կարողանան մեզ հետ խաղալ երբ մայրիկները զբաղված լինեն:
Լիլիթ Մկրտչյան
Եթե կախարդական փայտիկ ունենայի, այնպես կանեի, որ բոլորը բարիանան, բոլոր երեխաները տուն ունենային, բոլորը իրար սիրեին ու դասերս կախարդական փայտիկով կանեի։
Եթե ձկները խոսել կարողանային, մարդկանց հետ կշփվեին և կպատմեին օվկիանոսի գեղեցիկ կյանքի մասին։ Իսկ ես կարծում եմ, որ կենդանիները խոսում են, բայց իրենց լեզվով։
Եթե մարդիկ թռչել կարողանային, մեքենաներն այլևս չէին լինի, ինքնաթիռ չէին ստեղծի, բոլորը կկարողանային տեսնել ամբողջ աշխարհը։
Եթե մկները կնճիթ ունենային, փղերը մկներից էլ չէին վախենա, ու մուկ չէր լինի։
Եթե բոլոր խաղալիքները կենդանանային, երեխաները կուրախանային, կխաղային խաղալիքների հետ, բայց կարծում եմ երեխաներն էլ ընկերներ չէին ունենա, որովհետև խաղալիքների հետ կընկերանային։
Մենուա Մաթևոսյան
Եթե կախարդական փայտիկ ունենայի, ես ամեն ինչ կդարձնեի իրական:
Եթե ձկները խոսել կարողանային, իրանք կզբոսնեին և կխոսեին:
Եթե մարդիկ թռչել կարողանային, մենք թռչելով կգնայինք դպրոց:
Եթե մկները կնճիթ ունենային, մարդիկ ավելի շատ կվախենային մկներից:
Եթե բոլոր խաղալիքները կենդանանային, մենք զգույշ կխաղայինք