Իմ հորինուկները

Հորինում է հեռավար սովորող Ժաննա Համբարյանը:

Առուն ու քարը
Կար-չկար մի առու: Առուն ամեն օր կամաց-կամաց հոսում էր իր համար: Մի օր առուն մի մեծ քար տեսավ: Հետո քարի վրա մի թիթեռ նստեց: Առուն հարցրեց քարին, թե ինչու է թիթեռը նստել իր վրա: Քարն էլ պատասխանեց, թե թիթեռն իր վրա նստում ու հանգստանում է: Ու նրանք միանգամից ընկերացան:

Բարկացած կացնի արկածները
Կար-չկար մի կացին կար: Կացինը գետնի վրա իր համար պառկած էր: Մարդիկ տեսան , վերցրին ու տարան կացինին աշխատացնելու: Հետո կացինը ալարում էր գործ անել: Մարդիկ բարկացան ու գցեցին կացինին: Բայց կացինը շատ բարկացավ ու ջարդեց բոլորի տները: Մարդիկ էլ տեսան ու զարմացան:

Երգող ծառերի անտառում
Կար-չկար մի երգող ծառերի անտառ կար : Հետո երգող ծառերը տեսնում էին, որ նրանց մոտ աղվեսը գալիս է: Հետո էլ ծառեռը սկսեցին երգել ավելի բարցր : Հետո աղվեսը էլ չի գալիս ծառեռի մոտ:

Թարս իրերի քաղաքում
Ես ճամփորդել շա տ եմ սիրում: Դա շատ լավ է: Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց:
Ես հասա մի քաղաք, որտեղ ամեն ինչ թարս էր: Ես քայլում էր թարս փողոցներով ու նայում էի թարս: Խանութների վրա գրված էին թարս բառեր: Բառերը գրված էին թարս տառերով:

Ինչ պատահեց, երբ ծաղիկները արթնացան ձմռանը
Մի անգամ ծաղիկներն արթնացան ձմռանը: նրանք շատ զարմացան: Նրանք երբեք ձյուն չէին տեսել : Նրանք շատ մրսեցին : Ծաղիկները որոշեցին քնել ու արթնանալ գարնանը: