Մենթորական աշխատանք. դեկտեմբեր

Գայանե Թորոսյանի հետ գրեթե ամեն օր ունեցել ենք քննարկում օրվա գործունեության, նախագծերի ընթացքի, արդյունքների վերաբերյալ: Միասին գտել ենք լուծումներ առաջացած խնդիրների համար:

Խոսել ենք Ինքնաշեն ТV նախագծի աշխատանքների, ամանորյա դեկտեմբերիկ ստուգատես նախագծերի մասին:

Գայանե Թորոսյանը մայրենիի դեկտեմբեր ամսվա առաջին մակարդակի ֆլեշմոբի պատասխանատուներից մեկն է։ Քանի որ նա առաջին անգամ է պատասխանատու,  միասին ենք կազմել առաջադրանքները:

Մենթորական աշխատանք. նոյեմբեր

Գայանե Թորոսյանի հետ հանդիպումները, քննարկումները արդյունավետ ու հետաքրքիր են։ Քննարկումները և՛ ֆիզիկական միջավայրում են, և՛ էլեկտրոնային նամակների, և՛ հեռախոսազրույցների միջոցով։ Միշտ քննարկում ենք անհանգստացնող հարցերը։

Գայանե Թորոսյանի հետ քննարկել ենք ամսվա նախագծերն ու շաբաթվա աշխատանքային նախագծերը: Շաբաթվա աշխատանքային նախագիծը միշտ նայում եմ, դիտարկումներս ներկայացնում եմ, քննարկում ենք, շտկումներ անում։

5 տարեկանների «Տիկնի պսակ» ստուգատես-ծեսի օգնական մասնակիցներն էին 3.1 դասարանի սովորողները: Ամփոփումն այստեղ:

Մենթորական աշխատանք. հոկտեմբեր

Մենթոր ուսուցչի նշանակման կարգ

Խորհրդատվություն ստացող ուսուցիչ՝ 5 տարեկանների դասավանդող՝ Գայանե Թորոսյան:

Պարբերական հանդիպումներ, քննարկումներ՝ խորհրդատվություններն իրականացվել են և՛ ֆիզիկական, և՛ առցանց միջավայրում, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով:

Մենթորական աշխատանքի ուղղություններ՝

Գայանե Թորոսյան — Աշխատանք մենթոր-ուսուցչի հետ 

Մենթորական աշխատանք

Մենթոր ուսուցիչներ. նշանակման, գործունեության կարգ

Մենթոր ուսուցչի աշխատանքը. այլոց փորձի ուսումնասիրում

Յուրա Գանջալյանի ուսումնասիրությունը՝  «Դպիր» մանկավարժական ամսագրում։

Խորհրդատվություն ստացող ուսուցիչներ՝
5 տարեկանների դասվար՝ Գայանե Թորոսյան

Մենթորական աշխատանքի նպատակը՝

  • փորձի փոխանակում
  • բլոգային, նախագծային աշխատանքի հմտությունների զարգացում
  • մանկավարժական մեթոդների փոխանակում, քննարկում

Աշխատանքի ուղղությունները՝

  1. Ուսումնական օրացույց
  2. «Իմացումի հրճվանք» ծրագիր
  3. Ուսումնական պլան
  4. Կարգեր
  5. Ուսումնական նախագծեր
  6. Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում
  7. Նամակագրություն
  8. Ուսուցիչ -ծնող, ընտանիք -դպրոց համագործակցություն
  9. Բլոգային աշխատանք՝ ըստ ներկայացվող պահանջների
  10. Դասարանում խմբային աշխատանքի կազմակերպում
  11. Ինքնակրթություն՝ Դպիր մանկավարժական հանդես՝ մեթոդական մշակումներ, մանկավարժական մոտեցումներ։

Ընթացքը՝

 Աշխատանքը կազմակերպել ֆիզիկական միջավայրում/ դասարան-լաբորատորիայում, բակում և այլ հարմար տարածքում, վիրտուալ միջավայրում՝ իր ուսումնական բլոգի, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով:
 Ակտիվ համագործակցել, փոխանակել ամենատարբեր մտքեր, զարգացնել, ընթերցել մանկավարժական մեթոդներ- մոտեցումներ, քննարկել և փորձել կիրառել դասարանում: 

Մենթորական աշխատանքի օրակարգ և ամփոփում

Մենթի` Արաքս Հովհաննիսյան
Մենթի՝ Լուսինե Հակոբյան

Փետրվարի աշխատակարգ

  • Բլոգավարություն
  • «Թումանյանական օրեր» նախագծի մշակում
  • Ուսումնական ճամփորդություն
  • Ռադիո նախագծեր
  • Փետրվարյան ֆլեշմոբեր

Արդյունքներ՝

Լուսինե Հակոբյան
Թումանյանը և մենք
Ճամփորդությում Հ Թումանյանի տուն֊թանգարան , քաղաքային թափառումները
Բլոգավարություն՝ Լուսինեն սովորել է Word ֆայլեր տեղադրել բլոգում և ներբեռնել:

Արաքսյա Հովհաննիսյան
Շրխկան ռադիո #2
Շրխկան ռադիո #3
«Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես
Թումանյանական օրեր նախագծային փաթեթ
Ներկայացրել եմ երրորդ ուսումնական շրջանից սկսած հայերենի և մաթեմատիկայի ֆլեշմոբերին 5-6 տարեկանների մասնակցության կարևորությունը:

Մարտի աշխատակարգ

Շարունակել կարդալ

Հանդիպում մենթոր Գևորգ Հակոբյանի հետ

Հանդիպում դասվարների հետ

Այսօր տիար Գևորգ Հակոբյանի մենթորական հանդիպումը եղավ Հարավային դպրոցի դասվարների և 5-6 տարեկանների ղեկավարների հետ։
Հանդիպման ժամանակ տիար Գևորգը ներկայացրեց հանդիպումների նպատակը. այն է բարելավել դասվարների մաթեմատիկական գիտելիքները և ծանոթանալ նրանց մեթոդական մոտեցումներին տրամաբանական խնդիրների լուծման ժամանակ։  Մենթորը առաջարկեց քննարկել հունվարյան ֆլեշմոբի խնդիրները, լսեց դասվարներին և ծնողներին հետաքրքրող հարցեր ու պարզաբանումներ արեց։ Այս օգտակար հանդիպումները կրկնվեն յուրաքանչուր երկուշաբթի, ժամը 14:00: Ինչպես նաև կլինեն համագործակցային մաթեմատիկական նախագծեր տիար Գևորգի և սովորողների հետ։

Պատումը և լուսանկարը՝ Թամարա Մարիմայանի:

Մենթոր ուսուցչի եռամսյա աշխատանքի ամփոփում

Մենթորության գործունեության կարգ
Մանկավարժության լաորատորիա
Յուրա Գանջալյանի ուսումնասիրությունը՝  «Դպիր» մանկավարժական ամսագրում։
Մենթոր ուսուցչի աշխատանք
Մենթոր ուսուցչի աշխատանքը. այլոց փորձի ուսումնասիրում

Մենթորական աշխատանք. հունվար

Մենթորական աշխատանք. դեկտեմբեր

Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք. հունվար

Խորհրդատվություն ստացող ուսուցիչներ ՝ 2.3 դասարանի դասվար Լուսինե Հակոբյան և 5 տարեկանների դասվար Արաքսյա Հովհաննիսյան:
Պարբերական հանդիպումներ, քննարկումներ՝ խորհրդատվություններն իրականացվել են և ֆիզիկական և առցանց միջավայրում, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով:

Մենթորական աշխատանքի ուղղություններ՝

Նախագծերի, առաջադրանքերի քննարկում, առաջարկների , մտքերի փոխանակում
Երկրորդ շրջան՝ ձմեռային ճամբարի նախագիծ, օրակարգ, ամփոփում
Ստուգատեսներ
Աճի բնութագրեր
Երրորդ ուսումնական շրջանի նախագծեր, աշխատանք
Ռադիո, TV նախագծեր

Լուսինե Հակոբյան —Աշխատանք մենթորի հետ
Արաքսյա Հովհաննիսյան —Աշխատանք մենթոր ուսուցչի հետ

Մենթորական աշխատանք. դեկտեմբեր

Խորհրդատվություն ստացող ուսուցիչներ ՝ 2.3 դասարանի դասվար Լուսինե Հակոբյան և 5 տարեկանների դասվար Արաքսյա Հովհաննիսյան:
Հանդիպումները կազմակերպել եմ և՛ ֆիզիկական միջավայրում, և՛ առցանց հարթակում:

Արաքսյա Հովահաննիսյանի հետ քննարկել ենք շուրջտարյա ռադիո նախագծի թեմաներն ու աշխատանքները:
Ամանորյա բանաստեղծություններ. «Բզեզիկ» ռադիո
Լուսինե Հակոբյանի հետ աշխատել ենք ամանորյա նախագծի շուրջ և արդյունքում դեկտեմբերի 24-ին 2.3 դասարանի սովորողները կներկայանան ամանորյա հեքիաթ-բեմականացմամբ:
Քննարկել ենք նաև բանավոր մաթեմատիկայի շաբաթվա նախագիծը և դասարան TV նախագծի ստեղծման մանրամասները:

Մենթոր ուսուցչի աշխատանք

Հանդիսանալով 5 տարեկանների դասվար՝ Արաքսյա Հովհաննիսյանի մենթորը, աշխատանքը կազմակեերպվել է ֆիզիկական միջավայրում՝ խորհրդատվության, բանավոր քննարկումների միջոցով: 

Արաքսյան Հովհաննիսյան