Տարիքային հոգեբանություն

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Տևողությունը՝ 26.09-30.09

Ժամը՝ 15:00

Մասնակիցներ՝ 2-ին խումբ

Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան

էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-4 լսարան)

Ծանոթացում

Փոքրիկ հարց ու պատասխան տարիքային հոգեբանության վերաբերյալ

Շարունակել կարդալ

Գնահատում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը 15ժամ, 1կրեդիտ
Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան, 
էլ. փոստի հասցեն՝ gevorg@mskh.am

Վայրը՝ Ավագ դպրոց, 3-1 կաբինետ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

Շարունակել կարդալ

Համընդհանուր ներառում

 Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Շարունակել կարդալ

Վերապատրաստման երրորդ շաբաթվա ամփոփում

Պարտադիր ատեստավորման երրորդ շաբաթը մեզ մոտ «Դիրքորոշում և արժեք» դասընթացն էր, որը վարում էր Մարգարիտ Սարգսյանը։ Վերապատրաստմանը մասնակցում են ոչ միայն կրթահամալիրի դասավանդողները, նաև այլ դպրոցի ուսուցիչներ։
Դասընթացը բավականին հետաքրքիր էր, առաջադրանքի կատարումը՝ նպատակային։ Այս դասընթացը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգին, ընթերցեցի «Դպիր» մանկավարժական ամսագրից հոդվածներ և մանկավարժական մոտեցումներ՝ նոր բան սովորելով մենթոր-ուսուցիչներից։
Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում բաժնում հրապարակել եմ տեքստերն ու մշակումները, գրել՝ ընթերցած նյութի մասին կարծիք։
Փոքր խմբով հանդիպում ենք ունեցել նաև Ծեսը՝ ուսումնական նախագիծ հետազոտական աշխատանքի ղեկավար՝ Հասմիկ Մաթևոսյանի հետ, քննարկել են սկզբունքները, կառուցվածքը։
Իսկ շաբաթվա վերջում մասնակցել ենք ուրբաթ- համերգին։

Ծեսը՝ ուսումնական նախագիծ

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ. թեմաներ և ուղեցույց

Հետազոտական աշխատանքի թեման՝ «Ծեսը՝ ուսումնական նախագիծ»
Ժամաքանակը՝  5 ժամ
Կրեդիտների քանակը՝  3 կրեդիտ
Ղեկավար՝ Հասմիկ մաթևոսյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. Բովանդակություն
  3. Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնիցի փոխառնվել են օգտագործված նյութերը)
  4. Բաժիններ
  5. Եզրակացություն, առաջարկություն
  6. Օգտագործված գրականություն

Տեխնիկական պահանջներ. Աշխատանքը տպագիր է, 15-20 էջի սահմանում:Տառատեսակը՝ unicode, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1, 5:

Ծեսը՝ ուսումնական նախագիծ

                       «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Ծեսը՝ ուսումնական նախագիծ

Կատարող՝ Գոհար Սմբատյան

Դասավանդած առարկան՝ դասվար

Խորհրդատու՝Հասմիկ Մաթևոսյան

2022 թ․
1

Շարունակել կարդալ

Դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ ՏՏ լաբորատորիա, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00
Ժամաքանակը՝ 10 ժամ,
Կրեդիտների քանակը՝ 1 կրեդիտ

Վերապատրաստող՝ Մարգարիտ Սարգսյան

Դիրքորոշում և արժեք․ առաջին, երկրորդ հանդիպում

Վերապատրաստում․ դիրքորոշում և արժեք, երրորդ, չորրորդ, հինգերորդ հանդիպում

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Հանդիպումների արդյունքում՝

Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

Կարդացի և ծանոթացա «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Շարունակել կարդալ

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի սկիզբ՝ օգոստոսի 29
Դասընթացի ավարտ՝ սեպտեմբերի 2
Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ հոկտեմբերի 25
Վկայականների հանձնումը՝ հոկտեմբերի 29
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ /Ա․ Բաբաջանյան 25/
Վերապատրաստման ձևը՝ առկա

Վերապատրստող՝ Վարդան Կարապետյան

Վերապատրաստման կենտրոնի բլոգը

Օգոստոսի 29
Պարապմունք 1
Թեմա 1․
 Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում

Ըստ «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի 5-րդ գլխի 19-րդ հոդվածի՝

Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝

  • սովորողը
  • սովորողի ծնողը
  • ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.
  •  վարչական աշխատողները
  • խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք։

-Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/

Շարունակել կարդալ

Ատեստավորում․2022

Անհատական աշխատակարգ

Վերապատրաստման կենտրոնի բլոգ
Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ
Վերապատրաստման իրականացման ժամանակացույց
Դասընթացների խմբեր
Վերապատրաստման դասացուցակ
Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ․թեմաներ, ուղեցույց
Հաշվառման մատյան

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում, 20 ժամ, 1 կրեդիտ

22.08- 26․08՝
Վերապատրստող՝ Հերմինե Անտոնյան

Վերապատրաստման կենտրոնի բլոգը

Թեմա 1 (5 ժամ)․ Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 2 (5 ժամ)․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան 

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 3 (4 ժամ)․ Թվային առաջադրանքների ստեղծումը ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով 

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 4 (2 ժամ)․ Առցանց գրատախտակի գործիքակազմը

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 5․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները

Ատեստավորում, աշխատակարգ

2-րդ խումբ

22.08- 26:08՝
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում
Վերապատրստող՝ Հերմինե Անտոնյան

22.08 – ժամը՝ 10:00-11։00
23.08 – ժամը՝ 15:00 – 16:30
24.08 – ժամը՝ 16:00 – 16:30
25.08 – ժամը՝ 15:00 -16:30
26.08 – ժամը՝ 15:00– 16:30

Շարունակել կարդալ