Ուսումնական պլանի քննարկում. 1-3-րդ դասարաններ

1. Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով: (ուսպլան, կետ 4)

Շարունակել կարդալ

«Իմացումի հրճվանք» լաբորատորիա, մարմնամարզություն

Հոկտեմբերի 25, չորեքշաբթի

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի առարկայական բաղադրիչներում դասվարի մասնագիտական աջակցության մասին։

Այս թեմայի շուրջ աշխատում ենք խմբերով: Թվարկել ու խմբավորել ենք մասնագիտական աջակցության տեսակները տվյալ առարկայի շրջանակում, մատնանշել՝ նոր կարիքները:

Մարզական՝ Կարինե Խառատյան, Մարի Միքայելյան, Սաթենիկ Սիմոնյան, Արաքս Հովհաննիսյան, Գոհար Սմբատյան։
Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան

Ինչ մասնագիտական աջակցության կարիք կա, կար, որը ստացել են, ստանում են:

Մասնագիտական  աջակցություն ստացել ենք մասնագտների կողմից, ուսուցչի օգնականն է օգնել, կազմակերպվող մարզական սեմինարների ընթացքում։

Տվյալ առարկայի շրջանակում ի՛նչ դժվարությունների, հարցերի եք հանդիպել, ինչպես եք լուծել:

Հիմնականում մարզասրահի, մարզագույքի բացակայության ժամանակ են եղել դժվարություններ։ 

Ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ օգնությամբ, ինչպե՞ս են ստանում այդ աջակցությունը:

Գործընկերների խորհրդատվությամբ, մարզիկների, ծրագրի ղեկավարի միջոցով։

Մասնագիտական աջակցության հաջողված համագործակցությունների օրինակներ բերել:

Ձմեռային մարզական խաղերի և ստուգատեսների ժամանակ է երևում, որտեղ ներառված են եղել մարզիկները։

Մասնագիտական աջակցության նոր կարիքները թվարկել: Ուսումնական կենտրոններ:

Մասնագիտական զարգացման սեմինարների մասին:

Մարզական սեմինարներ շատ վաղուց չեն եղել, սակայն հարց եղած դեպքում դիմել ենք մարզիկներին։

Ինքնակրթություն:

Ինքնակրթությունն անընդհատ է, օգնության է հասնում նաև համացանցը։

Առաջարկներ:

Առաջարկում ենք ունենալ խորհրդատու, մարզասրահ և մարզագույք։

Բակային աշխատանքներ Հարավում

Նոյեբերի 2

Պատումը՝ Լուսինե Նազարյանի

Հարավային դպրոցը շարունակում է բարեկարգել միջավայրը՝ բակը, նկուղները, դասարանները։ Դասավանդողները, երկարացված օրվա կազմակերպիչները սովորողների փոքր խմբով սկսել են նոր ծաղկանոց-վարդաստանի ստեղծման աշխատանքները։ Մեկնարկը տրված է. հողը մաղած, հարթեցրած։ Պետք է ճիմապատել, վարդեր ու ծաղիկներ տնկել։ Եվ խնամել, խնամել…

Հանդիպում մենթոր Գևորգ Հակոբյանի հետ

Հանդիպում դասվարների հետ

Այսօր տիար Գևորգ Հակոբյանի մենթորական հանդիպումը եղավ Հարավային դպրոցի դասվարների և 5-6 տարեկանների ղեկավարների հետ։
Հանդիպման ժամանակ տիար Գևորգը ներկայացրեց հանդիպումների նպատակը. այն է բարելավել դասվարների մաթեմատիկական գիտելիքները և ծանոթանալ նրանց մեթոդական մոտեցումներին տրամաբանական խնդիրների լուծման ժամանակ։  Մենթորը առաջարկեց քննարկել հունվարյան ֆլեշմոբի խնդիրները, լսեց դասվարներին և ծնողներին հետաքրքրող հարցեր ու պարզաբանումներ արեց։ Այս օգտակար հանդիպումները կրկնվեն յուրաքանչուր երկուշաբթի, ժամը 14:00: Ինչպես նաև կլինեն համագործակցային մաթեմատիկական նախագծեր տիար Գևորգի և սովորողների հետ։

Պատումը և լուսանկարը՝ Թամարա Մարիմայանի:

Դանիել Պենակ. Վիճակագրությունն ամեն ինչ բացատրում է, անհատական մոտեցումը՝ բարդացնում

Վիճակագրությունն ամեն ինչ բացատրում է, անհատական մոտեցումը՝ ամեն ինչ բարդացնում:

Սկսենք վերջաբանից. մայրս՝ գրեթե հարյուր տարեկան, ֆիլմ է դիտում մի հեղինակի մասին, որին շատ լավ ճանաչում է: Հեղինակին ցույց են տալիս իր տանը՝ Փարիզում, իր իսկ գրքերի մոտ՝ գրադարանում, որը նաև նրա աշխատասենյակն է: Սենյակի պատուհանից երևում է դպրոցի բակը: Դասամիջոցի աղմուկ: Հեռուստադիտողը տեղեկանում է, որ հեղինակը մոտ կես դար ուսուցիչ է աշխատել, և որ նա ընտրել է դպրոցի բակին նայող այս բնակարանն այնպես, ինչպես երկաթուղայինը թոշակի անցնելուց հետո կտեղավորվեր վագոնների տեսակավորման կայանի մոտ: Հետո հեղինակին ցույց են տալիս Իսպանիայում, Իտալիայում իր թարգմանիչների հետ խոսելիս, վենետիկցի իր ընկերների հետ կատակելիս, Վերկորի լանջին՝ բարձունքների մշուշում միայնակ քայլելիս ու մտորելիս՝ մասնագիտության, լեզվի, ոճի, վեպի կառուցվածքի և հերոսների մասին:

Շարունակել կարդալ

Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)

Աստված Սեր է, և հասնելով սիրուն՝ հասնում ես Աստծուն, և Աստված նրա մեջ է։Սբ Հովհաննես առաքյալ

Սիրում եմ կյանքի անիրավներին Սիրով բուժել։
Կենդանի Էթիկա

Պատվիրան սիրի՛ր մերձավորիդ այն ներդաշնակություն է, տարածություն, ազատություն։ Շուրջդ նայիր, ժպտա։
Յանուշ Կորչակ

Եթե ուսուցիչը գործի հանդեպ միայն Սեր ունի, նա լավ ուսուցիչ է։ Եթե ուսուցիչը միայն Սեր ունի աշակերտի հանդեպ, ինչպես հայրը, մայրը, նա ավելին կլինի այն ուսուցչից, որ կարդացել է բոլոր գրքերը, բայց սեր չունի ոʹչ գործի, ոʹչ էլ աշակերտի հանդեպ։ Եթե ուսուցիչը միավորում է իր մեջ Սերը գործի և աշակերտի հանդեպ, նա կատարյալ ուսուցիչ է։
Լև Նիկոլայևիչ Տոլստոյ։

Սիրի՛ր երեխային։ Սիրի՛ր նրան ավելի ուժգին, քան քեզ։ Հավատա՛, որ Երեխան ավելի մաքուր, լավ, ազնիվ, տաղանդավոր է քեզանից։ Քո մեջ եղած ամեն ինչը տուր երեխաներին, միայն այդ դեպքում Ուսուցիչ կկոչվես։
Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկի

Սիրո մեջ Երեխան կրկնակի շատ հասունության աղբյուր է գտնում։
Իոհան Հենրիխ Պեստալոցցի

Շարունակել կարդալ

Հերթապահություն 16.10

Հոկտեմբերի 16, ժամը՝ 10:00-ից 14:00:

Առավոտյան դպրոց մտնելիս ջերմաչափվել եմ և ջերմաչափել այցելուներին, աշխատելիս պահել եմ սոցիալական հեռավորությունը, եղել՝ դիմակով:

Ծնողները սովորողների հետ այցելել են դպրոց և վերցրել անհատական համակարգիչները:

Նախակրթարաններում դաստիարակները մաքրել են խմբասենյակերն ու ախտահանել:

Իսկ ես Ժամը 10:30-ից օգնել եմ այգեպան Արսենին՝  ճյուղերը բերել եմ և ճյուղաղացով աղացել ենք: Հետո ջրել դպրոցի հետնամասի ծառերը, այնուհետև դպրոցի ներսի սենյակային բույսերը:

Երեկոյան սովորողների ուղարկած «Տերևաթափ» բանաստեղծության ձայնագրությունները տեղադրել եմ բլոգում:

Հերթապահություն. հուլիսի 2

Հուլիսի 2, ժամը՝ 9:00-ից 17:00:

Առավոտյան դպրոց մտնելիս ջերմաչափվել եմ և ջերմաչափել այցելուներին, աշխատելիս պահել եմ սոցիալական հեռավորությունը, եղել՝ դիմակով:

Այսօր աշխատել եմ նախակրթարանում և փոխարինել՝ Սոնա Նակաշյանին: Մինչ սաներին ընդունելը ջրել եմ դպրոցի ծաղիկները: Օրն անցավ հրաշալի և հագեցած:

Նախավարժանքից հետո գնացինք ծիրան հավաքելու: Ծիրանի կորիզները սաները հանեցին, շարեցին սկուտեղի վրա, իսկ կորիզները կոտրեցին ու կերան: Այնուհետև գնացինք լողալու: Ուրախ ճիչերը զովացնող, ջերմ լողափափում վայելք է:

Հերթապահություն. հուլիսի 1

Հուլիսի 1, ժամը՝ 9:00-ից 17:00:

Առավոտյան դպրոց մտնելիս ջերմաչափվել եմ և ջերմաչափել այցելուներին, աշխատելիս պահել եմ սոցիալական հեռավորությունը, եղել՝ դիմակով:

Ժամը 10:00-ից 13:30 օգնել եմ այգեպան Էդուարդին՝  ջրել դպրոցի հետնամասի ծառերը, այնուհետև դպրոցի ներսի սենյակային բույսերը: Օգնել եմ ճամբարականների, իսկ վերջում  աշխատել եմ համակարգչով: Օրը շատ հագեցած էր և ակտիվ: