Բլոգուսուցում, «Սովորող-սովորեցնող» նախագիծ

Մասնակիցներ՝ 2․1 և 5.1 դասարանի սովորողներ
Օրը՝ մայիսի 16

Ժամը՝ 11:00-11․50
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, 2․1 դասարան
Պատասխանատուներ՝ Սմբատյան Գոհար, Հովսեփյան Անահիտ

Նպատակը` սովորողների մոտ զարգացնել սովորել-սովորեցնելու , թիմային աշխատանքի հմտությունները, ծանոթացնել երկրորդ դասարանի սովորողներին բլոգավարությանը, պատրաստվել բլոգավար դառնալուն։

Հիմնական խնդիրները`

  • Սովորել ընկերներից, սովորեցնել, կիրառել յուրացրած հմտությունները։

Արդյունքում`

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ձեռք են բերում գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։

Նախագծի նկարագրությունը՝ «Բլոգուսուցում» նախագծի շրջանակում 5,1 դասարանի սովորողները համագործակցելով կրտսեր ընկերների հետ կծանոթացնեն բլագավարությանը։ Հինգերորդ դասարանի սովորողները ներկայացնում են իրենց բլոգները՝ ի՞նչ է բլոգը, ի՞նչ կարելի է ներկայացնել բլոգում, , ի՞նչ է բլոգի բաժինը, ի՞նչ բաժիններ կան, ինչպե՞ս գտնել դասավանդողների և ընկերների բլոգները։

Ամփոփում՝

Ես կարողանում եմ

Նախագծի մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ


Նախագծի տևողությունը՝ 1.05-31.05


Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու հնարավորություն:

Ընթացք
Սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից երկուսը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր:

  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն:
  • Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակի/ բույսերը:
  • Ես կարողանում եմ երգել, պարել /ազգային երգեր, պարեր/:
  • Ես կարողանում եմ պատրաստել:
  • Ես կարողանում եմ նվագել:
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/:
  • Ես կարողանում եմ մարզվել:
  • Ես կարողանում եմ ստեղծագործել:
  • Ես կարողանում եմ օգտվել էլ. հասցեից:
  • Ես կարողանում եմ օգտվել ՏՀՏ նոր գործիքից:/բլոգ, Power point, այլ/
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ:
  • Իմ կարդացած գրքերը:
  • Ես կարողանում եմ…………./սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/

Ամփոփում՝

Այց Արևմուտքի բույսերի խնամքի լաբորատորիա

Մասնակիցներ՝ 2․1 դասարանի սովորողներ

Նախագծի պատասխանատու՝ Գոհար Սմբատյան

Խորհրդատու՝ Շուշան Ալեքսանյան

Ժամկետ՝ ապրիլի 10-ին, ժամը՝ 12։00-ից 12։45-ը

Հասցեն՝ Ք. Երևան, Ա.Բաբաջանյան 38/1

Նպատակը՝ Մայիսյան ստեղծագործական հավաքին ընդառաջ խնամված այգի, բանջարանոցի ստեղծում։

Շարունակել կարդալ

Զատկի ծեսը Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում

Համագործակցային նախագիծ՝  «Սուրբ Հարության» (Զատիկի) ծեսը Բյուրականի միջնակարգ դպրոցում

Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան, Լուսինե Հակոբյան
Օգնականներ՝ Լուսինե Սարգսյան, Նելլի Կարապետյան
Երաժշտության դասավանդող՝ Ջուլի Ղազարյան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2․1, 2.3 դասարանցիներ, Բյուրականի Հ Թումանյանի անվան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ
Համագործակցում ենք Բյուրականի դպրոցի հետ, տնօրեն՝ Լուսինե Մկրտչյանի հետ դասվարներ՝ Ղազարյան Ռուզան, Վարդանյան Վարսիկ

Դիմավորում է՝ Արուս Զաքարյանը (Հայոց լեզու և Գրականության դասավանդող), ծնող՝ Նելլի Զաքարյան

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Վայր՝ Արագածոտն մարզ, գ Բյուրական, Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Օր՝ 08․04․2024թ

Շարունակել կարդալ

«Բլոգուսուցում» նախագիծ

Մասնակիցներ՝  2.1 դասարանի սովորողներ

Կրթահամալիրում 2-րդ, 3-րդ դասարանից սկսած յուրաքանչյուր սովորող վարում է իր անձնական բլոգը: Բլոգն այն ուսումնական մեդիատիրույթն է, որտեղ երևում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական գործունեությունը: Բլոգում հստակ երևում են սովորողների նախասիրություններն ու զարգացման փուլերը:

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջները՝ այստեղ

Շարունակել կարդալ

Ծաղկազարդն Էջմիածնում

Վայրը՝ ք. Էջմիածին

Քայլք Էջմիածնում,ծանոթացում դպրոցի հարակից քաղաքներին

Մեկնում՝ Մարտի 21, Հարավային դպրոցի երթուղիների կանգառ, 10:30-ին

Վերադարձ՝ Հարավային դպրոցի բակ (երթուղիների կանգառ)14:30

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի  2-րդ դասարանի սովորողներ

Ճամփորդության պատասխանատու՝ Սեդա Խաչատրյան, Գոհար Սմբատյան, Լուսինե Հակոբյան

Օգնական՝ Նելլի Կարպետյան

Նպատակ՝

  • Հայրենագիտական քայլք
  • Ծաղկազարդ
  • Առաջին քայլքն Էջմիածին քաղաքում
  • երաժշտական,ընթերցանության ֆլեշմոբ և պլեներ

Խնդիրները՝

  • խմբային , կազմակերպված քայլքի իրականացում
  • ուսումնասիրում, դիտարկելու կարողության ձևավորում
  • ուսումնական քայլքի, ճանապարհային կանոնների վերհիշում, պահպանում
  • Ձոն նախագիծ
  • Ծաղկազարդ

Ճամփորդության նկարագրություն՝ 
Տեղեկությունների հավաքում Էջմիածին քաղաքի մասին, Ծաղկազարդ տոնի մասին,սովորում ենք ծիսական երգերը,պատրաստում ենք ծիսական ծառ։
Գովենք, գովենք ծառերին գովենք,թումանյանական ընթերցումներ։
Էջմիածին քաղաքում կդիմավորի մեզ Նարեկ Սարկավագ Գասպարյանը, կշրջենք ճեմարանի տարածքում, Մայր աթոռի տարածքում կիրականացնենք Ծաղկազարդի ծեսը։

Ճամփորդական ուղեցույց 

Ճամփորդի երաժշտական ուղեցույց

Ծաղկազարդին կատարվող երգեր

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Երթուղի՝

Վարորդ՝ Կոկեյան Խաչիկ, հեռ.՝ 077510216

Մեքենա՝ 60MM077

Մասնակիցներ՝ 2.1 դասարան
1.Ասատրյան Մարիա 
2.Ղազարյան Իզաբելլա 
3.Բաղդասարյան Գաբրիելա
4.Բեգլարյան Արտուշ 
5.Վարդանյան Եղիշե 
6.Ներսիսյան Հրաչյա 
7.Կիրակոսյան Ալեն 
8.Մովսիսյան Ալեն 
9.Հայրապետյան Հայկ 
10.Մկրտչյան Սամվել 
11.Մկրտչյան Լիլիթ 
12.Սաֆարյան Էլեն 
13.Համբարձումյան Նարեկ 
14.Մաթևոսյան Մենուա 
15.Խալաթյան Մաքսիմ 
16.Ցիրունյան Արթուր 
17. Խաչատրյան Սառա 
18․Խուդավերդյան Սոֆիա 
19․ Պողոսյան Մարգարիտա Մարգո

Ամփոփում՝

Ուսումնական գարուն

Նախագիծն իրականացվում է երկրորդ դասարանի սովորողների հետ, գարնանային արձակուրդի ընթացքում` մարտի 23-ից 30-ը:

Նախագծի նպատակը՝ գարնանային արձակուրդները  հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից: Զարգացնել սովորողների երևակայությունը, մեդիահմտությունները, բանավոր խոսքը՝ ներգրավելով ուսումնական գործընթացի մեջը ընտանիքին:

Ընտրել  Ջաննի Ռոդարիի հեքիաթների ժողովածուից որևէ հեքիաթ: Հեքիաթը  կարդալ և ներկայացնել տեսանյութ:


Գարնանայի զբոսանք, ճամփորդություն.
Լուսանկարել գարնանային տեսարաններ, գրել տպավորությունների մասին:
Նկարներն ու մեկնաբանություններն ուղարկել իմ էլ. հասցեին:

Զատկական նյութերի պատրաստում`
Զատկական կերակուրներ պատրաստել, հարցազրույց վերցնել «Զատիկ» տոնի մասին,
հորինել և լուծել զատկական խնդիրներ, paint նկարչական ծրագրով նկարել  հորինած խնդիրները:

Օգնող հարցեր՝

  • ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը
  • ի՞նչ խաղեր են խաղացել
  • ի՞նչ երգեր են երգել
  • ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել
  • ի՞նչ կերակրատեսակներ են եփել, ի՞նչ թխվածքներ են թխել
  • Ինչպե՞ս են զարդարել զատկական սեղանը։

Տեխնոլոգիա՝ պատրաստել այսպիսի ճուտիկ, կամ պատրաստիր զատիկ՝ դիտելով տեսանյութը։
Խնդրիր մեծերին նկարել աշխատանքի ընթացքը, թվարկի՛ր, թե ինչ նյութեր են քեզ պետք:
Տեսանյութի հղումն ուղարկել իմ էլ. հասցեին:

 

Ամփոփում՝

Դեպի Խամաճիկների պետական թատրոն

Ներկայացում՝ «Անբան Հուռին» 

Բամականացման և բեմադրության հեղինակ՝ Քրիստինե Ասրյան
Կոմպոզիտոր՝ Մարտին Վարդազարյան

Օրը՝  փետրվարի 28
Ներկայացման սկիզբը՝  13:30
Ավարտը՝ 14:00
Մեկնումը Հարավային դպրոցից ՝ 12:45
Ժամանումը՝ 15:00
Հասցեն՝ Մաշտոցի պող., 43 շենք
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.1, 1.2, 2.1, 2.3 դասարանի սովորողներ

Շարունակել կարդալ

Թումանյանական օրեր

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը։

Ժամանակահատվածը՝ փետրվար

Ընթերցանության ֆլեշմոբ՝ «Կարդում ու նվիրում եմ»

Ընթերցանության նյութեր 
Հովհաննես Թումանյան

«Բարեկենդանը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Անբան հուռին», «Սուտլիկ որսկանը»,  «Կացին ախպերը» ։

Բանաստեղծություններ

«Մի բաց նամակ ամենքին », «Կանաչ ախպեր», «Ծիտիկի օրորը»:

Գործողությունների ընթացքը

Շարունակել կարդալ

Համագործակցային նախագիծ «Ճամբարային մեկ օր միասին»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2․1 դասարանի «Աշխատասեր մեղուներ» ջոկատ և Արևելյան դպրոց-պարտեզի 3․3 դասարանի «Զարզընգը» ջոկատ։

Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան, Անահիտ Ավագյան

Օրը՝ Հունվարի 18

Ժամը՝ 9:20-13:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, 2.1 դասարան

Նպատակը՝  Հանրակրթական դիջիթեք 2024-ի և Բնագիտատեխնիկական ստուգատեսի  շրջանակում օրը միասին անցկացնել՝ պատրաստել տարբեր տեխնիկա, հավաքելլ լեգոներ և խաղալ զարգացնող խաղեր։

Շարունակել կարդալ