Մաթեմատիկայի բանավոր ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
1-3-րդ դասարաններ
2022-2023 ուսումնական տարի

Դասընացի նպատակն զարգացնել սովորողի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Դասընթացի խնդիրներն են.

  • սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը,
  • դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը,
  • համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վ
  • երլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ
  • իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Ուսումնական միջավայրը՝

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում(դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան միջավայր և այլն)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ պլանշետ, հեռախոս, նեթբուք կամ նոթբուք:

Դասընթացի կազմակերպումը՝

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։

Շարունակել կարդալ

Ընտրությամբ գործունեություն, բանավոր մաթեմատիկայի ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2021-2022 ուսումնական տարի

Դասընթացի նպատակն է.

զարգացնել աշակերտի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Դասընթացի խնդիրներն են.

սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Ուսումնական միջավայրը՝

Շարունակել կարդալ

Մաթեմատիկայի ուսումնական ծրագիր 3-րդ դասարանի համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

2021-2022  ուս. տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագիրն իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունը ոչ առարկայական, ինտեգրված ուսուցման կազմակերպումն է:

Ծրագիրն ապահովում է  պետական կրթական չափորոշչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Շարունակել կարդալ

2021-2022 ուստարվա ծրագրերը` «Իմացումի հրճվանք» 3-րդ դասարան

2021-2022 ուստարվա ուսումնական փաթեթ

Փաստաթղթեր

Ուսումնական պլան

Ուսումնական պայմանագիր

Երկարօրյայի պայմանագիր

Տրանսպորտի համաձայնագիր

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

«Իմացումի հրճվանք». 1-3-րդ դասարան
Մայրենի լեզու
Մաթեմատիկա
Ես և շրջակա աշխարհը

Ֆիզկուլտուրա    
Երաժշտություն
Շ
ախմատ

Ընտրությամբ գործունեություն. բանավոր մաթեմատիկա

Աղբյուրը՝ mskh.am

Ընտրությամբ գործունեություն. բանավոր մաթեմատիկա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2020-2021 ուսումնական տարի

Դասընթացի նպատակն է.

զարգացնել աշակերտի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Դասընթացի խնդիրներն են.

սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Ուսումնական միջավայրը՝

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում(դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան միջավայր և այլն)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ  պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ պլանշետ, հեռախոս, նեթբուք կամ նոթբուք:

Դասընթացի կազմակերպումը՝

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։ 1-3-րդ դասարանների ուս պլանի համաձայն շաբաթական 2 դասաժամ՝խմբում առավելագույնը 12-22 սովորող։ Դասի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում:

Թեմաներ

Մաթեմատիկան մեր շուրջը – Մաթեմատիկայի պատմությունից, ինչպես է առաջացել մաթեմատիկա բառը, ինչպես են հաշվել նախամարդիկ:

  • Մաթեմատիկական նշանների առաջացումը
  • Թվերի և թվանշանների աշխարհում
  • Մաթեմատիկական ֆոկուսներ
  • Մաթեմատիկական լաբիրինթոսներ
  • Օրինաչափություններ
  • Հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Գլուխկոտրուկներ
  • Ռեբուսներ
  • Խաչբառեր
  • Հետադարձ լուծմամբ խնդիրներ
  • Տրամաբանական  խնդիրներ
  • Առաջադրանք –թակարդներ, կատակ –խնդիրներ
  • Մաթեմատիկական խաղեր
  • Խնդիրներ վերալցման վերաբերյալ
  • Խնդիրներ կշռման վերաբերյալ
  • Խնդիրներ շարժման վերաբերյալ
  • Կոմբինատորական  առաջադրանքներ
  • Կախարդական շրջան
  • Մոգական  քառակուսիներ
  • Կառուցողական առաջադրանքներ

Ուսումնական ռեսուրսներ

Աղբյուրը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» հեռավար ուսուցման ծրագիր

Մշակեց՝ Ծ. Գասպարյանը

Մայրենի լեզու

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում
է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել:
Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ
կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի
խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ
արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը,
որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա
գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ,
ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն
ուղղված է՝
· սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
· սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
· սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
· սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
· լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
· բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների
զարգացում.
· բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու
հմտության զարգացում.
· ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
· վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
· լեզվական տարրական գիտելիքների յուրացում:
Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝
· անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը,
զգացմունքները.
· կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
· զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:
Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`
· ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի
առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:
Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է
գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց
սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:
· Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք
կիրառմամբ:
Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը
հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով,
ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու:
· Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:
Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում` էլեկտրոնային
հասցեի, էլեկտրոնային օրացույցի, SkyDrive-ի, մեդիագրադարանի, դասարանական բլոգի,
դասարանական կայքէջի միջոցով:
Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում
մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի
զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա
առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել:
Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են
տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել
գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է,
միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն
ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի,
հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված
լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող
հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա
նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում
պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական
նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ)
ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում:
Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր,
մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո
նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի,
ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի
արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի
միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է
արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող
պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռահար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն
անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ
ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն
է տալիս mskh-ը՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով,
բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը,
ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են
դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին
կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին
իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների,
կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ,
բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը.
մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի
ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի
ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության
ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով:
Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը
զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի
լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը:
Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց
ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության
զարգացմանը:
Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`
Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:

Շարունակել կարդալ

Ես և շրջակա աշխարհը․ հեռավար ոսւուցման ծրագիր

Մշակեց՝ Անահիտ Մելքոնյանը

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողի մեջ ձևավորել պատասխանատու և գիտակից վարքագիծ, շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս առարկաների հետ: Ծրագիրն ընգրկում է ուսումնական տոնացույցով նախատեսված օրերի թեմաները, որոնք սերտորեն կապված են Իմացումի հրճվանքի մյուս բաղադրիչների հետ:

Շարունակել կարդալ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» ծրագիր, Տեխնոլոգիա

Մշակեց՝ Տ. Թամազյանը

1. Առարկայի ընդհանուր բնութագիրը, ուսուցման նպատակը

Տեխնոլոգիան գիտելիքների, հմտությունների, արժեքների և միջավայրը բարելավելուն ուղղված նոր գաղափարների և խնդիրների լուծման գործընթաց է:

«Տեխնոլոգիա» առարկայի նպատակը ստեղծարար, նախաձեռնող, նոր մտածողություն ունեցող անձի ձևավորումն է: Արվեստին ու արհեստին հաղորդակցվելու, նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու, աշխատանքի պրակտիկ կիրառման, ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, նոր գաղափարները գործողության վերածելու և նոր արտադրանքի /պրոդուկտ/ ստեղծումնէ: 2. Տեխնոլոգիա առարկան կրտսեր դպրոցում

«Տեխնոլոգիա» ինտեգրված առարկա է՝ ուսումնասիրում է տեխնոլոգիա, կերպարվեստ, արվեստ, արհեստ, մեդիատեխնոլոգիա ոլորտները: «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը տարրական դպրոցում ուղղված է նախնական աշխատանքային հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, նյութերից, աշխատանքային գործիքներից անվտանգ օգտվելու հմտությունների ձևավորմանը:

Շարունակել կարդալ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ֆիզկուլտուրա /1-3-րդ դասարան/

Մշակեց՝ Թ. Մարիմյանը

Հեռավար կրթության համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը առողջ, համակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը պատրաստ, սեփական ուժերի հանդեպ վստահ, առողջ և անվտանգ կենսակերպ դրսևորող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող ու նախաձեռնող քաղաքացի ձևավորելն է:

Հեռավար Մարմնակրթություն առարկան 1-3-րդ դասարաններում լուծում է հետևյալ խնդիրները՝

Շարունակել կարդալ

Շախմատը «Իմացումի հրճվանք» ծրագրում. Հեռավար ուսուցում

Հանրակրթական «Շախմատ» առարկայի ուսումնառության հայեցակարգ (նախագիծ)

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ (ԴԻՍՏԱՆՑԻՈՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՐԱՄԱՆ

Շախմատը «Իմացումի հրճվանք» ծրագրում. Հեռավար ուսուցում

Շախմատ առարկայի ուսուցումը տարրական դպրոցում ունի կրթական մեծ ներուժ, որը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով՝
1.Շախմատը նպաստում է սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը:
2․Շախմատում զարգանում և կատարելագործվում են սովորողի հիշողությունը, երևակայությունը, վերլուծական կարողությունները, դրանով իսկ նպաստելով ուսումնական մյուս առարկաների ուսումնասիրմանը:
3.Շախմատում դրսևորվում է նպատակին հասնելու համար հետևողական և քրտնաջան աշխատանքի անհրաժեշտությունը, որը նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի ձևավորմանը:
4.Շախմատը նպաստում է նաև սովորողի ինքնադրսևորմանը, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորմանը:
5.Շախմատը, պարունակելով գիտության, արվեստի և սպորտի տարրեր, սովորողի մեջ զարգացնում է ինքնուրույն աշխատանքի միջոցով հաջողությունների հասնելու կարողություններ:
6.Սպորտի տեսանկյունից շախմատը զարգացնում է սովորողի կամային որակները, մինչև վերջ պայքարելու, օբյեկտիվ լինելու, ճիշտ գնահատելու, ինչպես նաև արժանապատիվ պարտվելու կարողություններ:
7.Արվեստի առումով այն զարգացնում է սովորողի ճաշակը, գեղեցիկը ընկալելու և գնահատելու կարողություններ:
8. Բացահայտել շախմատային օժտվածությամբ երեխաների:

 

Հեռավար սովորողի աշխատանքային հարթակներն են՝ էլեկտրոնային հասցե, դասավանդողի, սովորողի բլոգ, անհրաժեշտության դեպքում՝ Viber, Messenger:
Հեռավար սովորողն աշխատանքները ներկայացնում է տեսանյութերի տեսքով, իսկ քննարկումներն իրականացնում ենք Microsoft Teams տեսակապի միջոցով, :
Երրորդ դասարանի սովորողներն իրենց բլոգում են տեղադրում առաջադրանքներն ու տեսանյութերը:

Հեռավար սովորողը կարող է գրանցվել lichess.org կայքում՝ շախմատի առցանց հարթակում: Դասընկերների հետ պայմանավորվելով  միասին  կարող են խաղալ շախմատ:

Հեռավար սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին: Շարունակել կարդալ