Դասվարների սեմինար-պարանմունք։ 7.12.2022

Ֆլեշմոբի առաջադրանքներ «»Մեղու» մրցույթից:

Գոհար Սմբատյան և Անահիտ Ավագյան

1.Երեխաները քննարկում էին, թե ինչ են երազում դառնալ: Մանվելը որոշել էր
դառնալ մանկաբույժ, Երվանդը՝ երգահան, Հաբեթը՝ հայագետ: Իսկ ի՞նչ էր
ցանկանում դառնալ Վարդանը:


Ա. նյարդաբան Բ. վարակաբան Գ. նկարիչ Դ. վարսահարդար Ե. ուսուցիչ

2.Պատասխանի տարբերակներից որի՞ հերոսներն են դասավորված ճիշտ նույն
հաջորդականությամբ, ինչ նրանց արձակած ձայները բերված շարքում.

մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց
Ա. կով, կատու, ձի, հավ, առյուծ
Բ. առյուծ, կով, հավ, ձի, կատու
Գ. ձի, առյուծ, կով, հավ, կատու

3.Պատասխանի տարբերակների բառազույգերից չորսը կազմվել են միևնույն
օրինաչափությամբ։ Ո՞ր բառազույգը չի ենթարկվում այդ օրինաչափությանը։

Ա․ արջ — թաթ
Բ․ արծիվ — մագիլ
Գ․ վարազ — ժանիք
Դ․ ձի — սմբակ
Ե․ այծ — կճղակ

4.Ո՞ր բառն է կազմվում աշուն
և դրամ բառերի բոլոր տառերով:
Ա. շերամորդ
Բ. նշմարել
Գ. անուշադիր Դ. դաշնամուր
Ե. նշադրում

5.Երեխաները փորձում են նմանակել մեղվի՝
Ա. կափկափյունը Բ. բզզոցը Գ. մռնչյունը Դ. կչկչոցը Ե. ճռռոցը

6.Տրված են կենդանիների ձայն նշանակող բառեր՝ բառաչյուն, վրնջյուն, մկկոց,
մլավոց, հաչոց, մռնչյուն: Ո՞ր կենդանին է մնացել «ձայնազուրկ»:
Ա. ձին Բ. կատուն Գ. այծը Դ. խոզը Ե. կովը

7.Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է, ամենաերկար
գետը՝ Ախուրյանը, ամենամեծ լիճը՝ Սևանը: Իսկ Հայաստանի նշված գետերից
ո՞րն է ավելի երկար մյուսներից:


Ա. Դեբեդ Բ. Հրազդան Գ. Քասաղ Դ. Աղստև Ե. Ախուրյան

8.Ո՞ր բառում հատապտուղ չես գտնի:
Ա. ոսպնյակ Բ. վերելակ Գ. միամորիկ Դ. անմոռուկ Ե. մոշահավ

8.Պատասխանի տարբերակներից չորսը «բարեկամներ» են, իսկ մեկը նրանց հյուր
է եկել: Ո՞րն է հյուրը:


Ա. դեղձ Բ. լոլիկ Գ. սմբուկ Դ. ճակնդեղ Ե. պղպեղ

.9Ուսուցչուհին գրատախտակին գրել էր հաստ, աջ, տաք, բարակ, ցածր, սառը, բարձր,
ծանր, ձախ բառերը: Գիտունիկը նույն եղանակով զույգ-զույգ խմբավորեց բառերը: Ո՞ր
բառը չգտավ իր զույգին:
Ա. հաստ Բ. սառը Գ. ցածր Դ. ծանր Ե. աջ

10.Մեքենան իրեն հարազատ բան գտավ նախիրի մեջ, գրապահարանն էլ՝
անանուխի, և կազմվեցին մեքենա-նախիր և գրապահարան-անանուխ զույգերը։
Հեռախոսն էլ ճիշտ նույնպիսի հարազատություն գտավ ստորև բերված բառերից
մեկի մեջ և նրա հետ զույգ կազմեց։

Գտի՛ր հեռախոս բառի զույգը:
Ա. ոսկի Բ. հեռու Գ. խոսք Դ. լսափող Ե. խոսափող

11.Անո՛ւշ, կլինի՞, որ Անուշավանը լինի մեր խմբի գիտունիկը:

Ո՞ր առածն է
նախադասության մեջ գաղտնագրված:


Ա. Լավ է գիտունին գերի, քան անգետին սիրելի:
Բ. Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի՛ ուտի:
Գ. Անուշ լեզուն հազար սրի պատասխան կտա:
Դ. Ուշ լինի, նուշ լինի:
Ե. Կուժ, քե՛զ ասեմ, կուլա՛, դու լսիր:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.