Օրն ամփոփում են ճամբարականները

Ամառային, լողափյան ճամբարի առաջին օրն են ամփոփում 2․1 դասարանի «Աշխատասեր մեղուներ» ջոկատը։

Հրաչյա Ներսիսյան

Այսօր լողավազան չենք մտել, որովհետև շատ ցուրտ էր, ու ջուրը շատ սառն էր։ Հետո մի քիչ տաքացավ, բայց չլողացինք։ Չորեքշաբթի լողալու ենք։ Ես գիրք եմ կարդացել վագրի մասին։ Սալաթ ենք սարքել տերևով, վարունգով, ամսաբողկով և բուսայուղով։ Խաղացինք խաղեր ու վերջ։ 

Մարիա Ասատրյան

Այսօր մեր ճամբարի առաջին օրն է: Սկսեցինք հարց ու պատասխաններով, հետո գնացինք դուրս, մեր ցանած բողկերը քաղեցինք: Երգի դասի գնացինք, հետո պատրաստեցինք աղցան, հաց կերանք: Մեր բերած գրքերը կարդացինք: Իսկ հետո խաղեր խաղացինք:

Ալեն Մովսիսյան

1-ին ժամին ընկեր Լուսինեն մեզ հարցեր տվեց և այդ հարցերի պատասխանները ասեցինք և գնացինք մեր ցանած ամսաբողկը հավաքելու։ 2-րդ ժամին երգի գնացինք մի քանիսին կամ մեկին ընկեր Գոհարը կանչեց և աղցանի պարագաները լվացինք։ 3-րդ ժամին աղցանը պատրաստեցինք և նախաճաշեցինք։ 4-րդ ժամին գրքի մի հատված կարդացինք և այդ հատվածի, գրքի հեղինակի, ինչի մասին էր պատմեցինք։ 5-րդ ժամին խաղացինք մեր ուզած բերած խաղերը։

Էլեն Սաֆարյան

Այսօր մեր ճամբարի առաջին օրն էր։ Մենք սկզբում շրջանով նստեցինք և ընկեր Լուսինեն մեզ հարցեր տվեց, հետո գնացինք բակ և մեր ցանած ամսաբողկերը քաղելու։ Երգելուց հետո աղցան պատրաստեցինք և խաղեր խաղացինք։

Սոֆիա Խուդավերդյան

Բարև, մենք այսօր շրջանով նստեցինք և խոսեցինք հետաքրքիր հարցերի մասին։ Գնացինք ամսաբողկ հավաքելու ու մենք գնացինք երգի, այնուհետև պատրաստեցինք աղցան ու նախաճաշեցինք։ Գիրք կարդացինք ու վերջին ժամին խաղացինք։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.