Ճամբարային օրն Ագարակում

Մասնակիցներ՝ 2․1 դասարանի «Աշխատասեր մեղուներ» ջոկատ

Նախագծի պատասխանատու՝ Գոհար Սմբատյան

Ժամկետ՝ մայիսի 31-ին, ժամը՝ 11։30-ից 12։30-ը

Հասցեն՝ Ք. Երևան, Ա.Բաբաջանյան 38/1

Նպատակ՝

Ֆիզիկական ակտիվության պահպանում, ձիավարություն, կենդանիների կերակրում։

Խնդիրներ՝

  • հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս
  • դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին մոտ գտնվելիս, կերակրելիս, խնամելիս

Անհրաժեշտ պարագաներ․

Ձիերի համար բանջարեղեն, միրգ (կաղամբ, գազար, խնձոր)
Հիգիենայի պարագաներ (ախտահանիչ, թաց և չոր անձեռոցիկներ) , նախաճաշ և ջուր։

Նախապատրաստական աշխատանք՝

Խոհանոցում նախապես կտեսակավորենք սննդի մնացորդները՝ բանջարեղեն, միրգ, հաց, որ մեզ հետ տանենք Ագարակ՝ կերակրելու կենդանիներին:

Նախագծի ընթացք՝

Ճամբարականները քայլքով կայցելեն Ուսումնական ագարակ։ Կիմանան անհրաժեշտ տեղեկատվություն կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին:  Ագարակում կկերակրենք կենդանիներին, կծանոթանանք և կձիավարենք։

Օրվա ամփոփումը` Ճամբարային օրն Ագարակում

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.