Սովորողների և երկու դասվարի համագործակցությունը

«Ուսուցումը պետք է լինի ուրախ և հետաքրքիրգործընթաց»:
«Կրթությունը պարզապես նախապատրաստությունչէ կյանքին, դա հենց կյանքն է»:
Սելեստին ֆրենե

Համագործակցային ուսուցումը ուսումնական գործունեության հետաքրքիր, ստեղծական մասն է կազմում: Այն հետաքրքիր է և՛ սովորողի համար, և՛ դասավանդողի: Համագործակցային ուսուցման ընթացքում սովորողների մոտ մոտ ձևավորում են համագործակցելու, միմյանց նկատմամբ հոգատար լինելու կարողությունները : Համագործակցությունը հնարավորություն է տալիս ստեղծական կապ ստեղծել դասավնադողների միջև, հնարավորություն է տալիս համագործակցել, ճանաչել միմյանց, բացահայտել գործընկերների կարողությունները և հմտությունները: Համագործակցային աշխատանքի ընթացքում դրսևորվում են նաև դիմացինին լսելու, հարգելու կարողությունները:
Նախագծային ուսուցման շնորհիվ և՛ դասվանդողին, և՛ սովորողին հնարավորություն է տրվում ազատ արտահայտվել, ստեղծագործել, երևակայել, զարգացնել քննադատական մտածողությունը: Համագործակցային ուսուցումը խմբային աշխատանքի ամենակարևոր, արդյունավետ և բաղկացուցիչ մասն է: Այն ընձեռում է հնարավորություններ բազմաբնույթ կրթական նպատակներին հասնելու համար, նպաստում է  միջանձնային հմտությունների զարգացումը և այլն:
Մենք կրթահամալիրում վաղուց ենք աշխատում և ունենք ընդհանուր մոտեցումներ կրթահամալիրի  ուսումնական գործունեության  շուրջ:

Մեր բլոգները ՝
Անահիտ Ավագյան՝ Արևելյան դպրոց-պարտեզ
Գոհարը Սմբատյան՝ Հարավային դպրոց-պարտեզ :

Մեր համագործակցությունը սկսվել է  դեռ երկու տարի առաջ: Ամեն անգամ իրականցնելով ուսումնական  նախագիծ, որևէ գործունեություն, նախապես երկուսով քննարկել ենք մեր հետագա  անելիքները: Այս շրջանում շատ կարևոր է իրար լսելու, իրար հարգելու կարողությունների ամրապնդումը: Մեզնից յուրաքանչյուրը հանդես է գալիս իր նախաձեռնությամբ, իր առաջարկներով, որոնք հետո բերվում են ընդհանուր հայտարարի: Մեր երկուսի անելիքները ուղղված են սովորողի մոտ    ստեղծական միտքը, պատմելու, ստեղծաբար աշխատելու կարողությունների զարգացմանը: Միասին աշխատելու  ընթացքում կրթահամալիրի երկու դպրոցների տարատարիք խմբերը ծանոթանում են, շփվում իրար հետ, չէ՞ որ կրթահամալիրը մի մեծ ընտանիք է, և ընտանիքի բոլոր անդամները պետք է իրար ճանաչեն, շփվեն, արարեն միասին :
Այս ամենի մասին է խոսում ստորև ներկայացրած մեր ընդհանուր, հետաքրքիր, տարբերվող ուսումնական նախագծերը։ Նախագծերն իրականացրել ենք ըստ ուսումնական օրացույցի, աշնանային, մայիսյան հավաքներին, ձմեռային ճամբարին և ոչ միայն։ Նախագծերում ներառել ենք   տարբեր գործունեության ձևեր՝ բնագիտական, մարզական, տեխնոլոգիական, խոհանոցային, թատրոն, մեդիագրագիտություն և այլն։

Շարունակել կարդալ