Իմ գրքերը

 «Թումանյանական օրեր» նախագծի շրջանականում սովորողները ներկայացնում են իրենց գրքերը։

Էլեն Սաֆարյան

Եղիշե և Դավիթ Վարդանյաններ

Իզաբելլա Ղազարյան

Մենուա Մաթևոսյան

Հ. Թումանյան «Ծիտիկի օրորքը»

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի. 
            Փըչի՛, հովիկ, փըչի՛, 
            Ճոճն օրորվի, տանի բերի 
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի.
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի, 
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Երգում ու կարդում ենք Թումանյան

Տեսանյութը՝ Լուսինե Հակոբյանի։

2.1, 2.2, 2.3 դասարանի սովորողները երգում են «Կաքավի գովքը», «Խնոցի» երգերը և բերանացի ասում՝ «Կռունկները», «Ծաղիկները», «Գետակը» և «Մանուկն ու ջուրը» բանաստեղծությունները։

Հ. Թումանյան «Իրիկուն» ներկայացում

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրն է և 2.1 դասարանի սովորողները նախակրթարանի սաներին ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Իրիկուն» բանաստեղծությունը տիկնիկային բեմականացմամբ։

Տեսանյութը՝ Ռուզաննա Ասատրյանի