Քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայում

2.1 դասարանի «Աշխատասեր մեղուներ» ջոկատի ճամբարականներն այցելեցին քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիա։ Դասավանդողներ Վեներա Խառատյանը, Գայանե Մխիթարյանը Միջին դպրոցի ճամբարականների հետ իրականացրին շատ հետաքրքիր փորձեր։

Ինժեներատեխնիկական լաբորատորիայում

Նախագիծ՝ Անվանական քանոնների ստեղծում

«Աշխատասեր մեղուներ» ջոկատն այս անգամ այցելել է Ինժեներատեխնիկական ուսումնական կենտրոն, որտեղ ընկեր Գնելի հետ ընտրեցին անվանական քանոնի տեսքը: Ընկեր Գնելը ներկայացրեց լաբորատորիան և միացրեց համակարգը, որպեսզի պատրաստվեն փայտե քանոնները։ Հետաքրքիր, հագեցած ճամբարային օր ունեցանք։

Իմացումի հրճվանք ծրագրի սովորողներին մայիսին առաջադրվող փորձեր

Փորձերը՝ Շուշան Ալեքսանյանի բլոգից։

Փորձ 1

Անհրաժեշտ նյութեր— ստվարաթղթե գլան, 3֊4 հատ մոմ, լուցկի, ցելոֆանե տոպրակ։

Ընթացքը — ստվարաթղթե գլանի վրա վերևից հագցնում ենք ցելոֆանե տոպրակը, ներքևի մասից կամարաձև կտրում ենք ստվարաթուղթը և վառած մոմերը տեղափոխում ներս։ Ի՞նչ տեղի ունեցավ։

Հուշող տեսանյութ։

Փորձ 2

Անհրաժեշտ իրեր — Մոմ,բանկա, խոր ափսե, ջուր, օծանելիք,լուցկի
Ընթացքը — Խոր ափսեի մեջ լցնել ջուր, ամրացնել մոմը և այրել։
Բանկայի մեջ ցանել օծանելիքը (այնպես, որ ամբողջությամբ տարածվի պատերին) և անմիջապեա իջեցնել մոմի վրա։

Փորձ 3

Անհրաժեշտ իրեր — պլաստիկ քարտ, բաժակ, ջուր։

Ընթացքը — դատարկ բաժակի մի կողմի վրա դրեք քարտը, հետո վրան դրեք փոքրիկ իրեր (օրինակ խցան, փոքրիկ մոմեր)։ Հետո բաժակի մեջ ջուր ենք լցնում և նույնը կատարում։ Ինչ եղավ…

Փորձ 4

Անհրաժեշտ իրեր — շիշ, սեղանի թենիսի գնդակ ջուր։

Ընթացքը — Շիշը լցնել ջրով, հետո վրան դնել գնդակը։ Արագ շիշը գլխիվայր պահել։ Ինչ եղավ…