Բլոգուսուցում, «Սովորող-սովորեցնող» նախագիծ

Մասնակիցներ՝ 2․1 և 5.1 դասարանի սովորողներ
Օրը՝ մայիսի 17, 24

Ժամը՝ 12:50-13․30
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, 2․1 դասարան
Պատասխանատուներ՝ Սմբատյան Գոհար, Հովսեփյան Անահիտ

Նպատակը` սովորողների մոտ զարգացնել սովորել-սովորեցնելու , թիմային աշխատանքի հմտությունները, ծանոթացնել երկրորդ դասարանի սովորողներին բլոգավարությանը, պատրաստվել բլոգավար դառնալուն։

Հիմնական խնդիրները`

  • Սովորել ընկերներից, սովորեցնել, կիրառել յուրացրած հմտությունները։

Արդյունքում`

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ձեռք են բերում գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։

Նախագծի նկարագրությունը՝ նախատեսում ենք երկու հանդիպում «Բլոգուսուցում» նախագծի շրջանակում 5,1 դասարանի սովորողները համագործակցելով կրտսեր ընկերների հետ կծանոթացնեն բլագավարությանը, կօգնեն գործածել բլոգները։ Հինգերորդ դասարանի սովորողները կներկայացնեն իրենց բլոգները՝ ի՞նչ է բլոգը, ի՞նչ կարելի է տեղադրել բլոգում, , ի՞նչ է բլոգի բաժինը, ի՞նչ բաժիններ կան, ինչպե՞ս գտնել դասավանդողների և ընկերների բլոգները։

Ամփոփում՝
Բլոգուսուցում «Սովորող-սովորեցնող» նախագծով

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.