Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդության վայրը՝ Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտ
Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Ժամկետը՝ հոկտեմբերի 30, ժամը 11:00
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ
Նպատակը՝ ճանաչողական, ուսումնական,«Կոմիտասյան օրեր» նախագիծի ամփոփում:

Ընթացքը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում սովորողներն արդեն ծանոթ են Կոմիտասի ստեղծագործություններին, այցելելով թանգարան՝  գիդի ուղեկցությամբ կշրջենք, կծանոթանանք Կոմիտասի կյանքի, գործունեության հետ , կտեսնենք իրեր և առարկաներ՝ կծանոթանանք տարբեր երաժշտական գործիքների, որոնք պատկանել են նրան: Միասին կերգենք Կոմիտասի երգերը:

Մեկնումից առաջ սովորողների հետ անդրադառնալու ենք ճամփորդական կանոններին, քարտեզի միջոցով ուսումնասիրելու ենք վայրը: Ճամփորդության ընթացքում հետևելու ենք ժամանակին ու այն փողոցներին, որոնցով անցնելու ենք:
Նախապատրաստական աշխատանքներ՝

Paint նկարչական ծրագրով նկարում ենք « Հոպ թռի» պարերգի  դուր եկած հատվածը:

Երգում է Նատալին
Երգում է Արմանը
Երգում է Մարին
Երգում է Ստեփանը
Երգում է Ալբերտը
Երգում է Ռոբերտը

Արդյունքում՝ Ճամփորդության մասին սովորողների պատումները կհրապարակեմ բլոգում, ենթակայքում:

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում

Պատմում է Մակարյան Վարդանը
Պատմում է Եվա Այվազյանը
Պատմում է Ստեփան Իլոյանը
Պատմում է Նատալի Ավագյանը
Պատմում է Էլիզաբեթ Պողոսյանը
Պատմում  է Առնակ Վերմիշյանը
Պատմում է Վիրաբյան Մարիա-Թերեզան

 

4 thoughts on “Ուսումնական ճամփորդություն

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.