Նախագծերով ուսուցման ստուգատես. մարտի 19-ից 23-ը

Ժամանակահատված՝ Մարտի 19-23

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

  • Բակային աշխատանքներ, ծաղկատունկ
  • Սովորողների անհատական աշխատանքների հրապարակում, ցուցադրություն
  • քայլարշավներ

Ընթացք՝ 

«Ձոն» նախագծի շրջանակներում սովորողները կպատրաստեն հետաքրքիր, գեղեցիկ զարդեր, նվերներ, paint ծրագրով կնկարեն:
Քայլարշավ, կկարդանք Թումանյան, այնուհետև կանցկացնենք գարնանային պլեներ:

«Զատիկ» նախագծով աշխատանքների իրականացում: Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում սովորում ենք  զատկական ասիկներ, հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում են հեքիաթներ, պատմություններ, խաղեր, հանելուկներ։
Նյութերը  կթողարկեմ  բլոգում և ենթակայքում:

Երկուշաբթի՝ Հում ձուն թափահարել, երկու կողմից անցք բացել և փչելով դասարկել: Դատարկ ձուն լվանալ, թողնել չորանա: Սովորել զատկական ասացվածքներ:
Երեքշաբթի՝ լողի պարապմունք Արևմուտքի փակ լողավազանում:
Չորեքշաբթի՝ Բակից էտած ճյուղ բերել, դատարկ ձվիկները գուաշներով ներկել և զատկածատից կախել:Կազմել զատկական խնդիրներ, երգել զատկական երգեր և պարերգեր:
Հինգշաբթի՝ Թաղարի մեջ ծլած դդմի սածիլները բակում տնկել, ջրել: Խաղալ մարզախաղեր: Ծննդյան ծեսի նշում:

Ուրբաթ՝Պատրաստել մայրիկների հսմար զարդեր: Քայլարշավ, կարդում ենք Թումանյան:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.