«Ծիածան» ռադիո շուրջտարյա նախագիծ. երկրորդ եթերաշրջան

«Ծիածան» ռադիո. նախագիծ /առաջին եթերաշրջան/

Նախագծի մասնակիցներ` 2.1 դասարանի  սովորողներ և ընտանիք:

Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան

Ժամկետը` շարունակական

Նախատեսվում է՝ թողարկել տաս և ավելի ռադիոթողարկում՝ ռադիոթողարկումները կլինեն երկխոսության, պատումի տեսքով: Տարեվերջին կունենք Դոնալդ Բիսեթի աուդիո հեքիաթների փաթեթ:

Նպատակը՝

  • բանավոր խոսքի զարգացում
  •  տեքստերի հետ աշխատելու հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում
  •  կարողանալ լսել և հասկանալ սեփական սխալները:

Խնդիրը՝

  • Ուսումնական ռադիոյի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքը:
  • Ծնողների մասնակցություն նախագծի իրականացմանը:
  • Մեդիահմտությունների զարգացում:

Սովորողների հետ ընտրում ենք թողարկման համար Դոնալդ Բիսեթի հեքիաթներից: Յուրաքանչյուր սովորող իր ընտրած հեքիաթը սովորում է վարժ կարդալ, բառարանի օգնությամբ դուրս բերել և բացատրել անծանոթ բառերը, Paint նկարչական ծրագրով նկարել հեքիաթից հատված: Այնուհետև ընտանիքի անդամների հետ ձայնագրվում, կցում նկարը և ուղարկում է:
Ռադիո թողարկումները կամբողջացնեմ և կթողարկեմ բլոգում, ենթակայքում:

Ամփոփում՝ Ռադիոթողարկումները մեկ հղումով:

«Ծիածան» ռադիո #1
«Մթից վախեցող ավտոբուսի մասին» — Ֆլորա Հովհաննիսյան

«Ծիածան» ռադիո #2
«Գորգի տակ» — Ագապե Ավագյան

«Ծիածան» ռադիո #3
«Պահմտոցի» — Կարինա Մարտիրոսյան

«Ծիածան» ռադիո #4
«Միստր Կեպիի երեք գլխարկները» — Միլլա Մաթևոսյան

«Ծիածան» ռադիո #5
«Ծղրիդն ու խխունջը» 

«Ծիածան» ռադիո #6
«Մոռացված ծննդյան օրը» — Վաղարշակ Թադևոսյան

«Ծիածան» ռադիո #7
«Աշխարհը շուռ է եկել» — Արտյոմ Գևորգյան

«Ծիածան» ռադիո #8
«Հեքիաթ փատերև ծառի մասին» — Մարիա Բարսեղյան

«Ծիածան» ռադիո #9
«Մառախուղը» -Վիկտորյա Միրզոյան

«Ծիածան» ռադիո #10
«Ռնգեղջյուրն ու բարի փերին» — Մարինա Վիրայան

«Ծիածան» ռադիո #11
 «Մրջյունն ու շաքարը»  — Եվա Հովհաննիսյան

 «Ծիածան» ռադիո #12
«Արքայազն անունով փոքրիկ պինգվինը» — Րաֆֆի Խաչատրյան

«Ծիածան» ռադիո #13
«Կաթնավաճառի ձին» -Լուսինե Պետրոսյան

«Ծիածան» ռադիո #14
«Ջոյի ճանապարհորդությունը»- Արեգ Բաղդասարյան

«Ծիածան» ռադիո #15
«Կարմրուկով հիվանդացած Էրնի թութակի մասին»- Միքայել Մալխասյան

Սեպտեմբերից վերսկսելու ենք նոր՝ երրորդ եթերաշրջանը:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.