Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը։
Ընթերցանության նյութեր
Հովհաննես Թումանյան
«Բարեկենդանը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Անբան հուռին», «Սուտլիկ որսկանը», «Կացին ախպերը» ։
Բանաստեղծություններ
«Մի բաց նամակ ամենքին », «Կանաչ ախպեր», «Ծիտիկի օրորը»:
Գործողությունների ընթացքը
Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային գրականությունից ինքնուրույն օգտվելու , տեղակատվություն ձեռք բերելու կարողություններ :
Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ։
Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։
Ընտանեկան նախագծեր —Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական մեդիաներկայացումների փաթեթ ։
Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից վերցնում ենք հատվածներ և այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն կամ հեքիաթ:
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Ստեղծագործական երևակայության երկանդամություն.
Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ «Սուտասանը» հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս 5 բառ «Բարեկենդանը» հեքիաթից , սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել:
- Հեքիաթների շիլափլավ
- Շուռ տված հեքիաթներ
- Իսկ հետո ի՞նչ եղավ
Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:
Ամփոփում՝