Բանավոր մաթեմատիկա. մարտ

Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

30.03, 2.04.2021թ.

Տրամաբանական բլից հարցեր

16.03, 19.03.2021թ.

Ա) 21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

Բ) Լրացրո՛ւ:
Տարին ունի ….. եղանակ և 12…………:
Տարին ունի……օր:
Տարվա ամենակարճ ամիսը ……. է:
Յուրաքանչյուր եղանակ ունի …………ամիս:
Մարտ, ապրիլ, մայիս ……………..ամիսներն են:
Աշնան ամիսներն են՝………………:
Հունիսը, ………….. և օգոստոսը ամռան ամիսներն են:
……….., հունվարը և փետրվարը ………….  ամիսներն են:
Շաբաթն ունի ………….օր:
…………………… շաբաթվա վերջին օրն է:
Չորեքշաբթին շաբաթվա …………….օրն է:

Գ) Լուծի՛ր գլուխկոտրուկը և հարցականի փոխարեն գրի՛ր թիվը:

9.03, 12.03.2021թ.

1.Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին խոհանոց ձու ներկելու: Ընդամենը քանի հոգի գնաց ձու ներկելու:
2.Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:

3.Աննայի, Հասմիկի և Մարիի համար մայրիկը գնեց շրջազգեստներ: Աննայի շրջազգեստը ոչ կանաչ է, ոչ էլ կարմիր: Մարիինը` ոչ դեղին, ոչ էլ կարմիր, Հասմիկը` ոչ կանաչ, ոչ դեղին:
Աղջիկների շրջազգեստներն ի՞նչ գույնի են:

2.03, 5.03.2021թ.

1.Քանի՞ ձևով կարելի է 10 ուլունքը շարել 4 թելի վրա, որ յուրաքանչյուր թելի վրա լինի կենտ թվով ուլունք:

2.Շարքով դրված էր 15 կոնֆետ: Արամը կերավ յուրաքանչյուր 4-րդը, հետո էլ Մաքսիմը կերավ մնացած կոնֆետներից յուրաքանչյուր 3-րդը: Ո՞վ ավելի շատ կոնֆետ կերավ:

3.Ես գտնվում եմ 20 և 30 թվերի միջև: Եթե գումարես իմ թվանշանները, կստանաս 10:

4. Ես 15 և 25 թվերի միջև ընկած զույգ թիվ եմ: Այդ միջակայքում ինձնից փոքր միայն մեկ զույգ թիվ կա:

5.Զատիկն ունի 6 ոտք, սարդն ունի 8 ոտք: Քանի՞ սարդը կունենա այնքան ոտք, ինչքան 4 զատիկը:

Գլուխկոտրուկներ լուցկու հատիկներով

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.