Շաբաթվա աշխատակարգ․փետրվարի 6-10

8:30-9:00՝ միասնական երթուղիներ

9:00-9:20՝ ընդհանուր պարապմունք

Շաբաթվա նախագիծ՝ Թումանյանական օրեր

Մայրենի և լեզվագործունեություն`շաբաթվա ընթերցանություն, խաղի նյութ՝

Հ. Թումանյանի «Ուլիկը», «Քամին», Ծիտը, Ամպն ու սարը:

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Հեգում, վանկատում ենք ստեղծագործությունների բառերը:
Հեքիաթի համար նոր սկիզբ, ավարտ, վերնագիր ենք հորինում:
Ստեղծագործությունների բառերով նախադասություններ ենք կազմում:
Շաբաթվա բառեր՝ բարև, օրացույց: Աշխատում ենք «Բառուսուցում» գրքով:

Ես և շրջակա աշխարհ՝ սովորում ենք օգտվել օրացույցից: Սովորում ենք մեր ծննդյան տարին, ամիսը, օրը: Միջավայրի, ծաղիկների խնամք:

Մաթեմատիկա՝ բանավոր համրանք` հաշվում ենք 1ից մինչև 100-ը՝ առաջ և ետ
(2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 10-ական):
Խաղի միջոցով տարբերակում ենք միանիշ և երկնիշ թվերը:
20-ի սահմանում կատարում ենք գումարում և հանում` առանց կարգային անցումի:
Հորինում և լուծում ենք պարզագույն  խնդիրներ (բանավոր):

6.028.02

Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ փետրվար

Մարմնակրթություն՝ լող Արևմտյան դպրոցի փակ լողավազանում,
բակային, ազգային շարժախաղեր, հեծանվավարություն:

Տեխնոլոգիա՝ նկարում ենք հեքիաթախաղի հերոսներին:

Շախմատ՝ Շախմատ ենք խաղում

Երկարացված օրվա կազմակերպիչ՝ Նելլի Կարապետյան

Երգ՝ Մարիամ Մնացականյան

Ռուսերեն՝ Վիկտորյա Հովսեփյան

Անգլերեն՝ Աննա Գանջալյան

Դասացուցակ

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.