Թումանյանական օրեր

Մասնակիցներ՝ 1․1 դասարանի սովորողներ։

Ժամկետը՝ փետրվարի 3-ից մարտի 13-ը։

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Նախագծի ուղղությունները՝

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ բանաստեղծ

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝

  • Փետրվար ամսին ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգում, կայքում, թումանյանական ուսումնական ճամփորդություն։
  • Փետրվարի 19՝ «Ծնունդդ շնորհավոր, Հովհաննես Թումանյան». Ճամփորդություն դեպի․․․։
  • Աուդիոգրքի ստեղծում՝ ձայնագրում ենք տարբեր բանաստեղծություններ, նկարում համակարգչի նկարչական ծրագրով, իրար միացնում, աուդիոգիրք ստեղծում:
  • Թումանյանական նյութերի տարածում;
  • Արդյունքների ամփոփում:
  • Համագործակցային աշխատանք՝ դպրոցի մյուս դասարանների հետ։

Նյութերի ցանկ՝

Հովհ․ Թումանյանի բանաստեղծությունները

«Քամին», «Էս էն է», «Շունը», «Կանաչ ախպեր», «Ամպն ու սարը», «Լուսաբացին», «Առաջին ձյուն», «Մարտ», «Ծիտիկի օրորքը»,«Փիսոն»

Հեքիաթներ՝ «Ճամփորդներ», «Անհաղթ աքլորը», «Ծիտը», «Երկինքը փուլ է գալիս», «Սուտասանը»

Ընտանիքի մասնակցությունը նախագծին՝

Լավ առիթ է ընտանիքին ուսումնական աշխատանքներում ներգրավելու համար։
Ծնողները սովորողների հետ կկարդան, կխաղան Թումանյան։
Ներկայացումերը կարող են շատ տարբեր լինել՝ կենդանի, ստվերային, տիկնիկային։
Ընտանիքի անդամերով կարող են նաև ստեղծել մեդիանյութեր՝ մեծահասակների օգնությամբ սովորողները կձայնագրեն ստեղծագործությունը և ֆիլմ կպատրաստեն։

Ամփոփում՝

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.