Տարեգաթա 2023թ

Ամանորի ծեսից առաջ 2.1 դասարանի սովորողները սիրով պատրաստեցին ամանորյա տարեգաթա: Տարեգաթայի մեջ կանաչ կոճակ դրեցինք ու երազանք պահեցինք:  Տարեգաթան կտրեցինք տոնակատարության ժամանակ։ Այս տարվա հաջողակը Գաբրիելան է՝ իր բաժին կտորի մեջ էր կանաչ կոճակը։

Ֆլեշմոբի խնդիրներ

Նոյեմբերի ֆլեշմոբի  առաջին մակարդակի իններորդ խնդիր։

Սպիտակ վանդակներից քանի՞սը ներկենք սև, որպեսզի սպիտակ և սև վանդակների քանակը լինի հավասար, տես նկարը։

Подпись отсутствует

Սովորողները շատ արագ հաշվեցին վանդակները և միանգամից հասկացան, որ պետք է ներկեն 2 վարդակը սև։ Այնուհետև հաշվեցին վանդակները և բաժանեցին 2 մասի՝ 12։2=6, ստացվեց, որ 6-ը պետք է լինի սպիտակ, 6-ը՝ սև։

Տեսանյութը ստորև՝


Դեկտեմբերի ֆլեշմոբի  առաջին մակարդակի տասներորդ  խնդիր։

Արտակը 15 ձնեմարդուկներին ներկեց  հետևյալ հերթականությամբ՝ կապույտ, կանաչ, դեղին, կարմիր։ Արտակը ո՞ր գույնով ներկեց վերջին ձնեմարդուկին։

Այս խնդիրը հեշտ և տեսանելի կլինի լրացնելով աղյուսակի մեջ՝ հերթով գրելով գույները։ 4-ական գույները դասավորելով 15-րդ ձնեմարդուկը կլինի դեղին։

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

Ժամանակահատված՝ մինչև հունվարի 7-ը:
Մասնակիցներ- 2- րդ դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Սովորողներն աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում

Թեմաները՝

  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  3. Իմ ամանորյա նվերը
  4. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում…
  5. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  6. Ամանորյա տոնածառների շքերթ
  7. Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
  8. Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
  9. Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր

Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը միացնել իրար, պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ։

Ընթերցել հեքիաթներ։

Ամփոփում՝

«Ուսումնական ձմեռ» նախագծի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանն սկսել ենք Լողափնյա աշուն նախագծով։

Ունեցել ենք հետաքրքիր ուսումնական ճամփորդություններ՝

Դեպի Սևանա լիճ-Մաշտոցներ բարձունք

Համագործակցություն Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի հետ

Աշունը «Ջրվեժ» անտառապարկում

Ամանորյա ներկայացման դիտում՝ Մաչանենց թատրոնում

Շատ հետաքրքիր է եղել «Ծնողը ուսումնական պարապմունքի կազմակերպիչ» նախագիծը՝
Հարթակում ծնողն է «Հեքիաթաթերապիա»

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագծի շրջանակներում պատրաստվեցինք ցուցահանդես-վաճառք հանգանակությանը, ներկայացրեցինք Մեր առաջին ներկայացումը՝ «Պոչիկը կորցրած նապաստակը»

Ունեցել ենք հետաքրքիր, տարբերվող համագործակցային նախագծեր՝
Արևելյան դպրոց-պարտեզի 3․3 դասարանի սովորողների հետ՝
Համագործակցային մարզատոն
Համագործակցային նախագիծ․ տիկնիկագործություն
Տիկնիկները կենդանանում են
«Ծաղիկների դաջվածքներ» նախագիծ
Հարավային դպրոց-պարտեզի 2․2, 2․3 դասարանի սովորողների հետ՝
Համագործակցային նախագիծ․ ազգային պարի ուսուցում
Համագործակցային մարզական խաղեր
Բյուրականի Հովհ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի հետ՝
Համագործակցություն Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի հետ
Համագործակցային նախագիծ Բյուրականի դպրոցի հետ Հարավային դպրոց-պարտեզում

Առաջին ուսումնական շրջանն ավարտեցինք  մեր կրթահամալիրի ամենաուրախ և հագեցած ՝Ամանորյա նախագիծով։ Ունեցանք շատ ստեղծագործ, ուրախ, հավես արդյունավետ օրեր։

Մանրամասները՝ յուրաքանչյուր ամսվա ամփոփումներում՝

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝
Ամանորյա նախագիծ
Ամանորի տոնակատարություն
Ամանորյա ներկայացման դիտում՝ Մաչանենց թատրոնում

Շաբաթվա նախագծեր`
Շաբաթվա աշխատակարգ, դեկտեմբերի 4-8
Շաբաթվա աշխատակարգ, դեկտեմբերի 11-15
Շաբաթվա աշխատակարգ, դեկտեմբերի 18-22
Մանկավարժական ճամբար, դեկտեմբերի 25-29

Շարունակել կարդալ