«Ես նախագիծ»

Նախագծի ընթացք- սեպտեմբեր ամիս
Նախագծի մասնակիցներ- 1-ին դասարանի սովորողներ


Նախագծի նպատակ— սովորողների մոտ ձևավորել սեփական ես-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ: Ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները:   Խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:

Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Ադապտացում միջավայրին (միջավայրի յուրացում).
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:

Օգտագործվող գրականության ցանկ

  • «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
  • Հ. Թումանյան  «Կռունկներ»
  • Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
  • Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
  • Հովհաննես Թումանյան «Ծիտը»
  • Ղազարոս Աղայան «Ծիտը և բազեն»

Երգեր՝
«Արև, արև, եկ, եկ»
«Ձիուկ»
«Կաքավիկ»
«Խորոզ»
Ընթացք

  • Ներկայացնել  իրեն (խոսել սիրելի խաղերի, հերոսների, խաղալինքերի, գույների,   մասին) :
    Սովորողները նկարում են իրենց, նկարները խառնում են և պատահական մի նկար վերցնելով փորձում են գուշակել, թե ընկերներից ում է նման: Այն սովորողը, ում նկարը ներկայացված է, սկսում է պատմել իր մասին, ներկայացնել իրեն:
    Սովորողը իր նկարին մոտենալուց հետո , մի փոքր պատմում է նախորդ ընկերոջ մասին, պատմում է, թե ում նկարն էր, ինչ էր անունը, նկարում ինչ տրամադրություն ուներ, ինչ է հիշում ընկերոջ պատմածներից:
    • Տանը իր փոքր ժամանակվա լուսանկարների հիման վրա ֆիլմ պատրաստել:
    • Կարողանալ բերանացի պատմել լսած հեքիաթ — պատումները, խաղալով, դերախաղով վերարտադրել հեքիաթի հերոսների կերպարները:

Զարմանալի մեդիահմտություններ
 Առաջադրանք.
Միացնել, անջատել համակարգիչը, ծանոթանալ Paint նկարչական ծրագրի հիմնական գործիքներին, լուսանկարել տեսախցիկով, պլանշետով:

Paint նկարչական ծրագրով նկարել օրվա տարամադրությունը, ունկնդրել երաժշտությունը և փորձել արտահայտել այն նկարի միջոցով:

Paint  ծրագրով նկարել երևակայական կերպար, անվանել, պատում հեքիաթ հորինել երևակայական կերպարի մասին:
Smart դաս:

Ուրախ մաթեմատիկա
Բանավոր համրանք՝

  • Հաշվել սովորողներին
  • Ամեն օր օրը սկսել ներկա բացակայով, հաշվել քանի սովորող է ներկա,
    քանիսը՝ բացակա
  • Հաշվել քանի՞ աղջիկ կա դասարանում,  քանի՝  տղա
    Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:
  • Հաշվել աթոռները, սեղանները, ծառերը: Համեմատել:

Կարևոր է սովորողների ֆիզիկական կոփվածությունը:
Մարզվել, հեծանիվ վարել, լողալ խաղալ ազգային, բակային խաղեր, ճամփորդել:

Ամփոփում՝

Իմ տունը

«Ես» ուսումնական նախագիծի շրջանակում 3.1 դասարանի սովորողները նկարագրում են իրենց տունը, պատմում՝ թե որ վարչական շրջանում է գտնվում: Ներկայացնում են նաև ռուսերեն և Paint նկարչական ծրագրով նկարել են «Իմ երազած տունը» թեմայով:

Վիկտորյա Միրզոյան

Մարինա Վիրաբյան
Мой дом

Ֆլորա Հովհաննիսյան
Мой дом

Վաղարշակ Թադևոսյան
Мой дом

Միլլա Մաթևոսյան
Мой дом

Տրդատ Գաբոյան
Мой дом

Էդուարդ Նալբանդյան

Միքայել Մալխասյան

Միքայել Հակոբյան

Ալեն Վարդանյան

«Ես» ուսումնական նախագիծ

3-րդ դասարան

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Մեդիահմտությունների, մեդիագործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառում.
  • Բանավոր ու գրավոր խոսքի զարգացում.
  • Անհաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Հարցեր տալու (մշակելու) ու հարցազրույց վարելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:
Շարունակել կարդալ