Ճամփորդություն -Արզական

Image      51 րոպե,43,րոպե

Նախագծի հեղինակ՝ Գոհար Սմբատյան, Հարավային դպրոց
Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ
Ճամփորդության վայր` Արզական
Ճամփորդության օրը` 30.06.2017թ.

Նպատակ
Ուսումնական պլեների անցկացում
Էկոլագիական ֆլեշմոբի անցկացում
Շրջիկ ընթերցարանի ստեղծում
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ

Թուղթ
գուաշ
վրձին
սպորտային հագուստ, կոշիկ
արևապաշտպան գլխարկ
ուսապարկ
սնունդ և ջուր
ֆոտոխցիկ
Նախագծի իրականացման նկարագրություն

Միասին ընտրել ենք պլեների, ֆլեշմոբի անցկացման վայրը
Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ, կոշիկներ և արևապաշտպան գլխարկ/:
Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։
Աշխատանքի բաժանում ենք կատարել:
Մշակել ենք կանոններ:

Աշխատանքի ընթացքը

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում:
Արշավականը պետք  է հետևի ընդհանուր կանոնակարգին, առավոտյան չուշանա։

Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու:
Բոլորը կմասնակցեն ուսումնական պլեների անցկացմանը:
Խաղալու ենք ազգային խաղեր «Բարի լույս», «Պուտ-պուտ»
Գնալու ենք երգելով, մեր սովորած բանաստեղծությունները կարդալով:
Կկարդանք ճանապարհի  ցուցանակները:
Մեր սննդի մնացորդները կհավաքենք, եթե իհարկե թափենք:
Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի բլոգում և ենթակայքում։

 

Բարձունքի հաղթահարում նախագիծ

IMG_3167.JPG
Նախագծի հեղինակ
՝ Գոհար Սմբատյան, Հիմնական դպրոց
Օգնական՝ Արաքս Հովհաննիսյան
Մասնակիցներ` հինգ, վեց տարեկան սովորողներ, ծնողներ
Ճամփորդության վայր` Բջնի
Ճամփորդության օրը` 28.05.2017թ.
Ճամփորդության սկիզբը`
10:00 — 17:00
«Բարձունքի հաղթահարում» նախագիծը ամբողջ կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ`  սեպտեմբերին, մայիսին։
Այն սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն է, որի ընթացքում նրանք հետազոտում, ուսումնասիրում, բացահայտում, որոշ հարցերի պատասխաններ են ստանում։
Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Նպատակ և խնդիր՝ բարձունքի հաղթահարում, ճանաչել, ուսումնասիրել, քայլել, հետազոտել Զանգուն — Հազդանը

  • Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ, սնունդը ուտելուց հյուրասիրել։

  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում

նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝   չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:

  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական ճամփորդությունների
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

լուսանկարել, հարցազրույց վերցնել տեղի բնակիչներից /օգտագործելով բջջային հեռախոսով, ֆոտոխցիկ և ձայնագրիչ/։
Նախագծի իրականացման նկարագրություն
Նախապես համացանցից գտել և սովորողներին ցուցադրել ենք բարձունքի նկարները և հակիճ տեղեկություններ, որոնք նրանք կկարդան։

  • Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ/։

Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։

  • Աշխատանքի բաժանում ենք կատարել
  • Մշակել ենք կանոններ
  • բանավոր խնդիրներ ենք լուծում
  • Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու
  • Խաղալու ենք ազգային խաղեր

 

Աշխատանքի ընթացքը

  • Մշակել կանոններ- Որպեսզի ճանապարհորդությունն ավելի կազմակերպված և անվտանգ դարձնենք նախապես կմշակենք կանոններ։
  • Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի:
  • Մաթեմատիկների խումբը կհաշվի ճամփորդության ծախսերը,
    կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները, կփորձեն քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը․․․
  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բրդուճներ և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
  • Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը գյուղի մարդկանց, տեղանքի և բարձունքի մասին։

Լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը ….

  • Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։
    Անհրաժեշտ իրեր՝

    • Բրդուճներ, քաղցրավենիք
    • Ջուր, հյութ
    • Արևային գլխարկ
    • Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
    • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
    • Մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ, թաց, չոր անձեռոցիկ
    • Բուժական արկղիկ
    • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ
    • Մարզական գույք- օղակ, գնդակ

     Առավոտյան ընդհանուր  պարապմունք  

    Ծրագրում՝

     Բանաստեղծություններ՝
    Այ քեզ շաբաթ
    Ատամը փոխած
    Սագը
    Անտակ պարկը
    Երգեր՝
    Արև, արև եկ, եկ
    Կաքավիկ
    Նախշուն կաքավ
    Փայտե ձիուկ
    Հեյ իմ նազան
    Խաղեր՝
    Աղջիկ փախցնոցի
    Գործնագործ
    Խաշիլ ճաշ

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի դասարանական բլոգում և ենթակայքում։

Ճամփորդության նախագիծ

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ
Օգնական՝
Արաքսյա Հովհաննիսյան
Ճամփորդության վայր`
«Զանգակ» հրատարակչություն
Ճամփորդության օրը`
02.05.2017թ. , ժամը` 11:00:

Նպատակը ՝
Ուսումնասիրել, ծանոթանալ, ճանաչել:
Ընթացք՝
Ընթերցել գրքեր:
Տեսնել ինչպես են ստեղծվում գրքերը:
Արդյունք՝
Տեսանյութերն ու ձայնագրությունները կտեղադրեմ բլոգում և ենթակայքում:

Էկոտուր 2017

Էկոտուր 2017-ի շրջանակում իրականացրինք հայրենագիտական-բնապահպանական ճամփորդություն: Նախապես պատրաստվել էինք, քննարկել անելիքները:  Հարավային դպրոցից դեպի Արևմտյան դպրոց գնացինք երգելով, խաղալով, արտասանելով, ուսումնասիրելով: Մի քիչ հանգստացանք և շարունակեցինք էկո նախագիծը: Արևմտյան դպրոցում լողի պարապմունքից հետո  ուրախ, բարձր տրամադրությամբ վերադարձանք Հարավային  դպրոց:

This slideshow requires JavaScript.

Հայրենագիտական-բնապահպանական նախագիծ

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ
Օգնական՝
Արաքսյա Հովհաննիսյան
Ճամփորդության վայր`
թաղամասի հարակից տարածք
Ճամփորդության օրը`
26.04.2017թ.

Նպատակը ՝

  •  Ճանաչելու, ուսումնասիրելու, քայլելու, հետազոտելու
  • ռոդարիական գնացք
  • ռոդարիական մարզախաղեր,
  • 6 տարեկանների մեդիաայբբենարանի ստեղծում,
  • էկոտուր 2017 – տարածքի մաքրում,

Անհրաժեշտ իրեր՝

  • Բրդուճներ
  • Ջուր
  • Արևային գլխարկ
  • Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ
  • Մարզական գույք- օղակ, գնդակ

Ծրագրում՝

 Բանաստեղծություններ՝

  • Կատու
  • Սագիկ
  • Ատամը փոխած
  • Զատկական ասիկներ
  • Այ քեզ շաբաթ

Զատկական երգեր՝

Մարզական խաղեր
Տարածքի մաքրում
Արդյունքում՝  դպրոց վերադառնալուց հետո սովորողները կպատմեն տպավորությունների մասին , կպատրաստեմ  տեսանյութ:

 

Ուսումնական ճամփորդության նախագիծ

IMG_3159.JPG
Նախագծի հեղինակ՝ Գոհար Սմբատյան, Հարավային դպրոց
Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ
Օգնական՝ Արաքսյա Հովհաննիսյան
Ճամփորդության վայր` Մարզահամերգային համալիրի հարակից այգի
Ճամփորդության օրը` 29.03.2017թ.

Նպատակ
Ուսումնական պլեների անցկացում
Էկոլագիական ֆլեշմոբի անցկացում
Շրջիկ ընթերցարանի ստեղծում

Խնդիրներ
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում.
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ
թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու, որևէ գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացում
մեդիահմտությունների զարգացում
լուսանկարել, հարցազրույց վերցնել, ռադիոնյութ պատրաստել՝ օգտագործելով բջջային հեռախոսով, ֆոտոխցիկ և ձայնագրիչ։

Նախագծի իրականացման նկարագրություն

  • Միասին ընտրել ենք պլեների, ֆլեշմոբի անցկացման վայրը
  • Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ։
  • Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։
  • Աշխատանքի բաժանում ենք կատարել:
  • Մշակել ենք կանոններ:

Աշխատանքի ընթացքը

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի:
Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու
Բոլորը կմասնակցեն ուսումնական պլեների անցկացմանը
Նախապես կվերցնենք թղթեր, գուաշ, վրձին և կնկարենք աշուն:
Խաղալու ենք ազգային խաղեր «Բարի լույս», «Պուտ-պուտ»
Գնալու ենք երգելով, մեր սովորած ոտանավորներն ասելով
Կհաշվենք քանի աղջիկ, քանի տղա կգնա ճամփորդության, ավտոբուսում քանի նստատեղ կա և այլն:
Կկարդանք հանդիպած ցուցանակները, որպես շրջիկ ընթերցարան
Մեր սննդի մնացորդները կհավաքենք, եթե իհարկե թափենք:

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի բլոգում և ենթակայքում։