Բարձունքի հաղթահարում նախագիծ

img_4067
Նախագծի հեղինակ՝ Գոհար Սմբատյան, Հիմնական դպրոց
Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ծնողներ
օգնական՝ Արաքսյա Հովհաննիսյան
Ճամփորդության վայր` Կարմիր բլուր
Ճամփորդության օրը` 17.09.2016թ.
Ճամփորդության սկիզբը` 10:oo-17:oo
«Բարձունքի հաղթահարում» նախագիծը ամբողջ կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ`  սեպտեմբերին, մայիսին։
Այն սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն է, որի ընթացքում նրանք հետազոտում, ուսումնասիրում, բացահայտում, որոշ հարցերի պատասխաններ են ստանում։
Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

 Նպատակ և խնդիր
Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ, սնունդը ուտելուց հյուրասիրել։

  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում

Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝   չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:

  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական Ճամփորդությունների
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

լուսանկարել, հարցազրույց վերցնել տեղի բնակիչներից /օգտագործելով բջջային հեռախոս, ֆոտոխցիկ և ձայնագրիչ/։

Նախագծի իրականացման նկարագրություն
Միասին ընտրել ենք բարձունքը
Նախապես համացանցից գտել և սովորողներին ցուցադրել ենք բարձունքի նկարները և հակիճ տեղեկություններ։
Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ/։
Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։

  • Աշխատանքի բաժանում ենք կատարել
  • Մշակել ենք կանոններ
  • Կարդալու ենք ճանապարհի ցուցատախտակները, բանավոր խնդիրներ ենք լուծում
  • Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու

Աշխատանքի ընթացքը

5 տարեկանների հետ որոշեցինք ծանոթանալ  և հաղթահարել ամենամոտ և հեշտ հաղթահարելի բարձունքները:
Որպեսզի ճանապարհորդությունն ավելի կազմակերպված և անվտանգ դարձնենք նախապես մշակեցինք կանոններ։
Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների բաժանեցինք խմբերի:

  • Մաթեմատիկների խումբը կհաշվի ճամփորդության ծախսերը,ավտոբուսում քանի աղջիկ, քանի տղա կա, կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները, կփորձեն քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը․․․
  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
  • Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը գյուղի մարդկանց, տեղանքի և բարձունքի մասին։

Լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը ….

  • Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի դասարանական բլոգում և ենթակայքում։

2 thoughts on “Բարձունքի հաղթահարում նախագիծ

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.