Ամառ 2017. հաշվետվություն

IMG_7966

Հունիս ամսին աշխատել եմ 5-6 տարեկանների խմբում և մասնակցել 5-6 տարեկանների դասվար-դաստիարակների համար նախատեսված մանկավարժական բաց ճամբարին:
30 տեղեկատվական թերթիկ եմ բաժանել իմ բնակության վայրի հարակից շենքերում և ծնողներին:
Հերթապահել եմ Հարավային դպրոցում՝ հուլիսի 6-ին, 21-ին, օգոստոսի 4-ին, կարգի եմ բերել դասասենյակը և իմ բլոգը:
Օգոստոսի 7-11-ը ղեկավարել եմ Հարավային դպրոցի ամառային ճամբարը:
Օգոստոսի 12-15-ը ղեկավարել եմ Սևանի Ժայռ  ուսումնահայրենագիտական ճամբարը:
Իմ տղայի՝ Կարեն Մարգարյանի հետ բաժանել ենք տեղեկատվական թերթիկներ Թաիրով գյուղի և  «Մալաթիա Սեբաստիա» համայնքի  այգիներում:
Բլոգում և ֆեսբուքյան էջում տարածել եմ ընդունելության հրավեր-հայտարարություն:
Սովորողների հետ ամռան ընթացքում աշխատել եմ առցանց: 
Ամառայի առաջադրանքների արդյունքները:

Կրթական ծրագրի տարածում

IMG_0008
Թաիրով գյուղի և «Մալաթիա Սեբաստիա» համայնքի  այգներում զբոսնելով  Կարեն Մարգարյանի հետ  այգու երեխաների ծնողներին ներկայացրել ենք կրթահամալիրն ու տվել տեղեկատվական թերթիկներ: Բաժանել ենք 18 տեղեկատվական թերթիկ: Ես  և Կարենը սիրով ներկայացրել ենք կրթահամալիրը և պատասխանել երեխաների և ծնողների հարցերին: