Ուսումնական ճամփորդություն

Untitled

Համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երրորդ դասարանցի սովորողներ, Արարատի մարզի Այնթապ գյուղի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 դպրոցի  3-րդ դասարանի սովորողներ

Օր՝  Ապրիլի 10
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց 10:30
Վերադարձը՝ Հարավային դպրոց 14:00
Պատասխանատու`Գոհար Սմբատյան
Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան

Համագործակցային բաց նախագիծ՝ քայլարշավ Այնթապ գյուղում, Զատկի ծեսի նախապատրաստական աշխատանքների իրականացում, հարցազրույցների վարում գյուղի բնակիչների հետ, կրթական փոխանակումներ դպրոցի՝ երրորդ դասարանի սովորողների, դասվարներ՝ Անժելա Խերանյանի, Լարիսա Հակոբյանի հետ:

Նպատակը`

  • Հեղինակային կրթական ծրագրերի տարածում
  •  Կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական ճամփորդություն
  • Ծանոթություն ազգային ծեսերին ու տոներին
  • Հայրենագիտական, ճանաչողական

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Սուրբ Հարության տոնը
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում ենք
  • սովորում են զատկական երգեր, պարերգեր
  • համացանցից գտնում և ունկնդրում են զատկական ծիսական երգեր
  • Պատրաստելու ենք ակլատիզ, ուտիս տատ, զատկածառ
  • Ցանելու ենք ածիկ

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում դիտում ենք հետևյալ նյութերը, սովորում երգերն ու պարերը.

Ճոր պար
Զնկլիկ
Կարկաչա
Յալալի
Զարկ բոլոճիկ
Ջան գարուն է
Փափուռի
Թամզարա

Զատկական և ծառզարդարի երգեր

Զատկական նյութեր, տեսանյութերի հղումներ՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

Ճամփորդության նախապատրաստական աշխատանքներ

  • տեղեկությունների փնտրում համացանցից, աշխատանք գտած տեղեկությունների հետ
  • քարտեզագրում
  • ճամփորդության կանոնների մշակում
  • անհրաժեշտ իրերի ցուցակի կազմում

Արդյունք

Արդյունքում սովորողը կրողը կդառնա ազգային ծեսի, երգ ու պարի,կծանոթանա ազգային սովորույթներին, կդառնա նաև տարածող, նոր ընկերներ ու ծանոթներ ձեռք կբերի:

Ճամփորդության արդյունքը կներկայացնենք մեր բլոգում, սովորողների բլոգներում, ենթակայքում և այլ սոց. կայքերում՝ ուսումնական ֆիլմերի, պատումների տեսքով:

Ամփոփում՝

Պատրաստում ենք զատկածառ

Պատրաստել ենք ակլատիզ և սովորել զատկական ասիկներ

Ածիկացան

Գծում ենք ճանապարհը

Հյուրասիրության համար պատրաստել ենք գաթաներ և ադի-բուդի
Թխում ենք գաթաներ
Պատրաստում ենք ադիբուդի

Ինչպես եմ պատրաստվում գնալ ճամփորդության

Տեսանյութ
Սովորողների պատումները

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.