Հոկտեմբերի 5-ից 9-ը

Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

Ընդհանուր պարապմունք

Շաբաթվա նախագծեր

«Ծիածան» ռադիո շուրջտարյա նախագիծ. երկրորդ եթերաշրջան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Մայրենի՝ ընթերցանության նյութեր՝ Մատենիկ

«Չալ կաչաղակը», «Անտերև ծառ»

Լեզվագործունեություն՝ էջ 10 -15  Հայոց լեզու գիրք-տետր

Մաթեմատիկա- Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև…. 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը. տասնավորներ և միավորներ: Երկնիշ թվերի համեմատումը: Երկնիշ թվերի գումարումը և հանումն առանց կարգային անցումների: Երկնիշ թվի կլորացումը մինչև մոտակա տասնյակը: Պարզ խնդիրների լուծում:

Ընտրությամբ գործունեություն՝ բանավոր մաթեմատիկա

Մարմնակրթություն՝ լող Արևմտյան դպրոցի փակ լողավազանում

Կերպարվեստ՝ նկարում ենք Կոմիտասի երաժշտության ներքո /աշխատանք գուաշով/

Ես և շրջակա աշխարհ՝ բակային աշխատանք. բակի մաքրում, ծառերի տերևների դիտարկում

Երկարացված օրվա կազմակերպիչներ՝

Նաիրուհի Համբարձումյան
Լուսինե Սարգսյան

Երգ՝ Մարիամ Մնացականյան

Շախմատ՝ Առնոլդ Միքայելյան

Ռուսերեն՝ Վիկտորյա Հովսեփյան

Անգլերեն՝ Աննա Գանջալյան

Դասացուցակ

Բանավոր մաթեմատիկա. հոկտեմբեր

Սիրելի սովորղներ՝ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորղներ, առաջարկում եմ  կատարել հետևյալ մաթեմատիկական առաջադրանքները, խնդիրները: Կարող ես ինքդ էլ առաջարկել մաթեմատիկական խաղեր, խնդիրներ:

29.10

1.Լրացրոʼւ նախադասությունը:
Տարին ունի ….. եղանակ և 12…………:
Յուրաքանչյուր եղանակ ունի …………ամիս:
Մարտ, ապրիլ, մայիս ……………..ամիսներն են:

Աշնան ամիսներն են՝………………:Հունիսը, ………….. և օգոստոսը ամռան ամիսներն են:
……….., հունվարը և փետրվարը ………….  ամիսներն են:
Շաբաթն ունի ………….օր:…………………… շաբաթվա վերջին օրն է:

Չորեքշաբթին շաբաթվա …………….օրն է:

2.Սանդուղքը 15 աստիճան ունի։ Ո՞ր աստիճանին կանգնեմ, որ սանդուղքի մեջտեղում լինեմ։

3..Չալ հավիկը ձու ածեց, իսկ մկնիկը խփեց ջարդեց։ Այդ ժամանակ հավիկն էլի 3 ձու ածեց։ Մկնիկը դրանք էլ ջարդեց։ Հավիկը չարչարվեց և էլի 5 ձու ածեց։ Անշնորհք մկնիկը դրանք էլ ջարդուխուրդ արեց։ Պապն ու տատն իրենց համար քանի՞ ձվից ձվածեղ կուտեին, եթե մկնիկին այդքան երես չտային։


Սուդոկու

22.10

1.Գնացքը կազմված է 15 վագոնից: Արամը նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Հայկը նստած է սկզբից հաշված՝ 13-րդ վագոնում: Նրանք նո՞ւյն վագոնում են, թե՞ տարբեր:

2.Եթե Ռոբերտի, Վահեի, Արմանի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 3 տարի հետո:

 3.Ճպուռը նստած է ոչ ծաղկի և ոչ էլ տերևի վրա:
Ծղրիդը նստած է ոչ սունկի և ոչ էլ ծաղկի վրա:
Զատիկը նստած է ոչ տերևի և ոչ էլ սունկի վրա:
Ով որտե՞ղ էր նստած:

4.Անահիտը գրում է 1-ից մինչև 100 թվերը։ Նա 5 թվանշանը չի ճանաչում և բաց է թողում բոլոր այն թվերը, որոնցում կա 5 թիվը։ Որքա՞ն թիվ նա կգրի։
ա․ 65 բ․ 70 գ․ 72 դ․ 81 ե․ 90

13.10, 16.10

1.Դպրոցական մեկ սեղանի շուրջ կարող է նստել 2 հոգի: Այս պահին դասասենյակում կա 6 սեղան, իսկ սովորողները 18-ն են: Քանի՞ սեղան է պակասում:
2.Տեղափոխելով ընդամենը մեկ լուցկու հատիկ` ստացիր ճիշտ հավասարում։

6.10, 9.10

  1. Կարինեն ապրում է մի փողոցում, որտեղ տներն  ունեն 1-ից 24 համարները: Այդ համարները գրելու ընթացքում քանի՞ անգամ է  օգտագործվում  2  թվանշանը:
  2. Շախմատի մրցաշարին խաղում էին 15 զույգ: Շախմատիստներից 13-ը տղա էին: Քանիսն էին աղջիկ:
  3. Ճշմարտախոսը և Ստախոսը քննարկում են նոր հեռախոսը: Ճշմարատախոս․ «Շրջանակը կարմիր է»։
    Ստախոս․ «Էկրանը փոքր է»։
    Ո՞ր հեռախոսի մասին է խոսքը:

4. 16 աղավնի նստած էին 2 ծառի վրա: Առաջին ծառից 5 աղավնի թռավ երկրորդ ծառի վրա, իսկ երկրորդ ծառից 2-ը թռան առաջինի վրա: Երկուսի վրա նույն քանակությամբ աղավնի եղավ:
Սկզբում քանի՞ աղավնի կար յուրաքանչյուր ծառի վրա:
5. Լիլիթն ապրում է 4-րդ հարկում: Բնակարան հասնելու համար նա պետք է բարձրանա 60 աստիճան: Դավիթն ապրում է նույն շենքի 2-րդ հարկում: Քանի՞ աստիճան է բարձրանում Դավիթն իր բնակարան հասնելու համար:

Ամփոփում՝

Խնդիրները նկարել է Վիկտորյան

Հորինում ենք խնդիրներ

Խնդիր լուցկիներով— Կատրինա Մարտիրոսյան

Բանավոր մաթեմատիկա -Մարինա Վիրաբյան

Բանավոր մաթեմատիկա -Լուսինե Պետրոսյան

Խնդիրներ լուցկու հատիկներով -Մարիա Բարսեղյան

Խնդիրներ լուցկու հատիկներով -Ֆլորա Հովհաննիսյան


Ա. Խնկոյան «Անտերև ծառ»

Փչեց ցուրտ քամին,           
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:

Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.

— Հե՞ր տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր ամենակարևոր 3 բառերը:

__________________________________

__________________________________

__________________________________

  • Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին քամին, ծաղիկը, ծառը:

___________________________ քամի

___________________________ ծաղիկ

___________________________ ծառ

  • Երբ աշնան քամին եկավ, ի՞նչ պատահեց ծառի ու ծաղկի հետ:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  • Շարունակի՛ր:

քամի – քամիներ

ծառ — ­­­­­­­­­­­­­­­­­_____________________________________

տերև -____________________________________

թերթ — ____________________________________

ճյուղ — ____________________________________

  • Բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Ծաղիկ, քամի, տերև, ճյուղ, թերթ:

____________________________________________________________________________________________________________________________________