«Ձոն կամ մայրիկատոն» նախագիծ

Մասնակիցներ՝ 3.1  դասարանի սովորողներ
Ժամկետը՝  մարտի 1-ից, ապրիլի 10-ը:
Նպատակը՝ մայրկիկատոն-մայրիկագովք, գարնանամուտ՝ բույսերի խնամք, ծաղկատունկ:

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում, երևակայության, ստեղծականության զարգացում,
  • Ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում:
  • Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Նկարագրությունը՝

Մայրենի

Հորինում ենք բանաստեղծություններ, գրում բարեմաղթանքներ, նկարում մայրիկներին՝ «Իմ մայրիկը»,նկարագրում ,  հորինում աքրոստիկոսներ մայրիկների անուններով: Պատրաստում հարցազրույց մայրիկների համար:
Պատրաստում ենք  ռադիոնյութեր՝ «Մայրիկագովք»:
Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/:
Սովորողները մայրիկներին գովք, շնորհավորանք, բարեմաղթանքներ կասեն:
Ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ:
Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների և այլնի մասին /սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը/
Ի՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա
Համակարգչի նկարչական ծրագրով սովորողները կնկարեն, կմուտքագրեն բարեմաղթանքներ, ցանկություններ և կունենանք մեդիաբացիկներ:
Կնկարեն մայրիկների դիմանկարները՝ Paint-ով, գուաշով:

Այս ամենի արդյունքում կունենանք մեդիաբացիկներ, բացիկներ,  որոնք կնվիրենք մայրիկներին, իսկ տեսանյութն ու ռադիոնյութը կտեղադրեմ բլոգում և ենթակայքում:

Ամփոփում՝

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.