«Ելք» ստուգատես

«Ելք» ստուգատես— 3.1 դասարան, դասվար՝ Գոհար Սմբատյան

«Ելք» ստուգատես— 3.2 դասարան, դասվար՝ Մարգարիտա Հովնանյան

«Ելք» ստուգատես — 3.3 դասարան, դասվար՝ Սեդա Խաչատրյան

Ժամանակահատված՝ ապրիլի 25-ից մայիսի 27-ը
Մասնակիցներ՝ 3.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝

Սովորողներն իրենց անհատական բլոգներում կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Կներկայացնեն իրենց ամենահաջողված աշխատանքներն ու նախագծերը։ Կիրականացնեն ինքնագնահատում։

Նախագծի ընթացքը՝

Ընթերցել, ընթերցում և առաջարկում եմ՝

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ընթերցած գրքերից մեկը և առաջարկում է կարդալ ընկերներին։/ կարող եք ընտրել տարվա ընթացքում նկարահանած տեսանյութեր, ռադիոնյութերից/

Մաթեմատիկա՝

Ներկայացնում են մաթեմատիկական ամենահետաքրքիր խնդիրը, խաղը:

Մեդիահմտություններ՝

Սովորողը ներկայացնում է իր հմտությունները բլոգային աշխատանքի, նկարչական ծրագրի գործածման, Word, Power point ծրագրերից։ / կարող եք ընտրել տարվա ընթացքում նկարահանած տեսանյութեր /

Մարմնակրթություն՝

Սովորողը ներկայացնում է իր մարզական հմտությունները՝ հեծանվավարություն, լող, մարզական, բակային խաղեր, քայլք և այլն։/կարող է լինել պատումի տեսքով/

Ես և շրջակա աշխարհը՝

Սովորողը փոքրիկ պատումով ներկայացնում է, թե ինչպես պետք է առողջ ապրել, ներկայացնում է մարդու օրգանիզմը, հիգիենան։ Պատմում է կենդանիների, բույսերի, շրջակա միջավայրի պահպանման ու խնամքի մասին։

Դիտարկում եմ դասընկերոջս բլոգը

Նպատակը՝ դասընկերների բլոգների ուսումնասիրություն, հրապարակված նյութի ամսաթիվը ճշտելու, հղում կցելու կարողությունների կիրառում:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է իրեն կցված դասընկերոջ բլոգը: Հաշվում ապրիլի 1-30 հրապարակված նյութերի քանակը, առանձնացնում իր հավանած նյութի հղումը:

Դիտարկողի անունը
Դասընկերոջ բլոգը
Նյութերի քանակը
Հավանած նյութը

Ամփոփում՝

Սովորողների ինքնագնահատումը․ ձեռքբերումների, հաջողությունների, տարվա ամփոփումների մասին։

Նախագիծն ավարտում ենք «Ելք» ստուգատես-համերգով։

«Ելք» ստուգատեսի ամփոփում

«Ելք» ստուգատես համերգ-ներկայացում

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.