Սխալ արձագանք

Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:

     — Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:

     — Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:

     — Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

— Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:

Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.

     -Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է   մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

    -Լիճը,- պատասխանեց արձագանքը:

    — Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:

     — Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:

   — Կեսարը,- բղավեց արձագանքը:

 Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:

    — Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

    — Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը:

 Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:

Առաջադրանք

1. Ի՞նչ գիտի արձագանքը: Ի՞նչ է մտածում նա, երբ միայնակ է լինում:

2.Ի՞նչ գիտես արձագանքի մասին: Նկարիր նրան ու պատմի՛ր:

3. Ինքդ երևէ խոսե՞լ ես արձագանքի հետ: Կարո՞ղ ես պատմել ձեր զրույցը:

2. Փորձիր այնպիսի երկխոսություն հորինել, որտեղ հաղթողը դո՛ւ լինես:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.