Շաբաթվա աշխատակարգ․ փետրվարի 20-24

8:30-9:00՝ միասնական երթուղիներ

9:00-9:20՝ ընդհանուր պարապմունք

Շաբաթվա նախագիծ՝ Թումանյանական օրեր

Մայրենի և լեզվագործունեություն`շաբաթվա ընթերցանություն, խաղի նյութ՝ «Կանաչ ախպեր», «Արագիլ»

Հեգում, վանկատում ենք ստեղծագործությունների բառերը:

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

Շաբաթվա բառեր՝ խխունջ, ժամացույց, ամրապնդում ենք բարև բառը: Աշխատում ենք «Բառուսուցում» գրքով:

Միմյանց նվիրում ենք գիրք։

Ես և շրջակա աշխարհ՝ սովորում ենք օգտվել օրացույցից: Սովորում ենք մեր ծննդյան տարին, ամիսը, օրը:

Անվտանգության կանոններ՝
Ինչպես պաշտպանվել երկրաշարժից

Մաթեմատիկա՝ բանավոր համրանք` հաշվում ենք 1ից մինչև 100-ը՝ առաջ և ետ
(2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 10-ական):
Խաղի միջոցով տարբերակում ենք միանիշ և երկնիշ թվերը:
20-ի սահմանում կատարում ենք գումարում և հանում` առանց կարգային անցումի:
Հորինում և լուծում ենք պարզագույն  խնդիրներ (բանավոր):

20.02.2023թ․

Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ փետրվար

Տեխնոլոգիա՝ պատրասում ենք արագիլ

Մարմնակրթություն՝ լող, Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազանում, հեծանվավարություն
բակային, ազգային շարժախաղեր:

Շախմատ՝ Շախմատ ենք խաղում

Երկարացված օրվա կազմակերպիչ՝ Նելլի Կարապետյան

Երգ՝ Մարիամ Մնացականյան

Ռուսերեն՝ Վիկտորյա Հովսեփյան

Անգլերեն՝ Աննա Գանջալյան

Դասացուցակ

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.