«Ծաղկատունկ» նախագիծ

Ծաղկատունկը ամեն տարի գարնանն իրականացվող նախագծերից է։

Մասնակիցներ՝ 1․1 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ 25․04․2023թ․ ժամը 11։30, խնամքը՝ շուրջտարյա

Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան

Օգնական՝ Նելի Կարապետյան

Խորհրդատու մասնագետ՝ Շողիկ Պողոսյան

Նպատակը՝ Մայիսյան ստեղծագործական հավաքին ընդառաջ ծաղկառատ և խնամված այգի

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • բույսերի տնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
  • աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.

Ընթացքը՝

Կայցելենք Քոլեջի Գարդենիա լաբորատորիա և ընկեր Շողիկի օգնությամբ կընտրենք բույսեր։Կվերադառնանք Հարավային դպրոց-պարտեզ, ծաղիկների տնկման համար նախապես ընտրած վայրում, կփորենք, կմաքրենք քարերից և կտնկենք բույսերը։
Բույսերը պետք է տնկել միմյանցից որոշակի հեռավորության վրա, որից հետո պետք է ջրել ամեն օր, կախված եղանակային պայմաններից։ 

Անհրաժեշտ գործիքներ` բահ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ, ցնցուղ։

Արդյունքը՝ ամենօրյա բույսերի խնամք, սովորողները գործնականում ստանում են երկրագործական գիտելիքներ՝ սկսած գործիքների ճիշտ կիրառելուց մինչև ճիշտ ծաղկատունկ։

Տարածքը, որտեղ պետք է տնկենք ծաղկի սածիլները։

Ամփոփում՝

Քոլեջի ծաղկանոցում

Ծաղկատունկ

«Սովորող-սովորեցնող» նախագիծ՝ Բույսերի խնամք

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.