Իմ սիրելի մայրիկը

Ակրոստիքոսը անտիկ պոեզիայից սկիզբ առնող բանաստեղծական ձև է, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։ Հաճախ սկզբնատառերից կազմվում է այն անձի անուն-ազգանունը, որին ձոնված է բանաստեղծությունը։
Սովորողները «Ձոն կամ մայրիկատոն» նախագիծի շրջանակում գրել են ակրոստիքոս՝ վերևից ներքև կարդալիս կիմանաք սովորողների մայրիկների անունները:

Մարիա Բարսեղյան

Ռոմանտիկ իմ մայրիկ,
Որքան գեղեցիկ ես դու,
Զրնգան ձայն ունես,
Արևի պես շողում ես դու:

Վիկտորյա Միրզոյան

Լուսնի պես փայլում ես,
Իսկական մայրիկ ես դու,
Արևի պես շողում ես,
Նայում ես գեղեցիկ ամեն ինչին,
Նման ես աստղերին,
Արեգակը ժպտում է քո համար:

Ֆլորա Հովհաննիսյան

Աստղի պես շողում ես մայրիկ,
Նայում ես մեզ ժպիտով մայրիկ,
Անթառամ ծաղկի պես սիրուն ես մայրիկ,
Հասուն մրգի պես սիրուն ես մայրիկ,
Իմ գեղեցիկ սիրուն դու մայրիկ,
Տխուր չեմ ուզում քեզ տեսնել մայրիկ:

Րաֆֆի Խաչատրյան

Լույսի պես փայլում ես մայրիկ, իմ մայրիկ,
Իրար հետ նստում ենք խոսում ու խոսում,
Լոլիկի պես համով ես մայրիկ, իմ մայրիկ,
Իրար հետ գնում ենք գնում ու գնում,
Թևերդ փափուկ են շատ — շատ։

Միլլա Մաթևոսյան

Սիրելի մայրիկ սիրում եմ քեզ,
Իմ բարի մայրիկ աստղի պես սիրուն,
Րոպեն մեկ մտածում եմ քո մասին,
Ապուր ուտելիս քո համն եմ զգում,
Րոպեն քո հետ վարկյան է դառնում,
Փափուկ ձայնդ ջրի ձայն է դառնում,
Իհարկե ես քեզ շատ եմ սիրում։

Եվա Հովհաննիսյան

Սիրելի’ իմ մայրիկ,
Տե՛ս, թե ինչքա՞ն եմ քեզ սիրում,
Երանգ ունես գեղեցիկ,
Լուսնի պես կլոր ես,
Լոլիկի նման լավն ես,
Ա՛յ դու իմ գեղեցիկ մայրիկ։

Արսեն Կարապետյան

Ջրի պես համով ես դու մայրիկ,
Ուրախություն ես դու ինձ տալիս,
Լուսնի պես շողում ես դու,
Իսկական մայրիկ ես դու,
Աստղի պես սիրուն ես դու։

Էդուարդ Ստեփանյան

Ինքնաթիռով արի մայրիկ,
Նռան համ ունես մայրիկ,
Երկնքում քո մասին եմ  մտածում,
Սարերի նման ամուր ես,
Արևի նման պայծառ ես:

Էդուարդ Նալբանդյան

Ռուսերեն շատ լավ գիտի,
Ուսումնասիրում է քաղաքը,
Զարգացնում է իր աշխատանքը,
Ամեն օր աշխատում է,
Նա շատ է սիրում վազել:

Միքայել Մալխասյան

Այնպես շողում ես մայրիկ,
Նայում ես մեզ և ուրախանում,
Նայում ու նվիրում ես ուրախություն,
Արևի պես շողում ես:

Ժասմին Գրիգորյան

Ամեն ինչ քեզ հետ հեշտ է լինում,
Րոպեն մեկ ուրախանում եմ քեզ համար,
Գեղեցիկ մայրիկ միայն դու ես աշխարհում,
Իհայտ ես գալիս միշտ երկրում,
Նայում եմ քեզ և ամեն ինչ հիշում եմ
Էսպիսի մայրիկ ոչ ոք չունի:

Մարինա Վիրաբյան

Արևի նման շողում ես դու,
Նայում ես մեզ ու միշտ գրկում,
Ուրախ ժպիտ ունես դու,
Շարունակում ես ճանապարհդ դու։

Վահագն Ղարիբյան

Արի’, արի’ գարուն արի,
Իջիր ձյան վրա, մայրինկերին երջանկություն տուր,
Նշուշի նման համով մայրիկին։

Լուսինե Պետրոսյան

Անուշ իմ  մայրիկ,
Նռան պես սիրուն ես։
Իմ  վայելքի իմ մայրիկ։

Ալեն Վարդանյան

Ֆանտաստիկ անուն ունես,
Այնպես աշխատասեր ես:
Ինչ գեղեցիկ ես,
Նուրբ, երկար մազեր ունես,
Ապրես երջանիկ ու ուրախ, իմ մայրիկ:

Տրդատ Գաբոյան

Վարդեր կնիվիրեմ մայրիկիս,
Երեք երեխա ունի,
Րոպեները անցնելով ուրախություն չկա,
Որ մայրիկ կա ուրախություն կա,
Նարգիզ կնիվիրեմ մայրիկիս,
Իրեն լավ բաներ և բոլորին,
Կակաչ, նարգիզ, վարդ
Աշխարհի իմ ամենալավ մայրիկին։

Ագապե Ավագյան

Մայրիկ քեզ շատ եմ սիրում,
Արևի պես ժպտում ես և շատ գեղեցիկ,
Րոպեն մեկ մտածում եմ ես քո մասին,
Գեղեցիկ ես դու շատ իմ քնքուշ մայրիկ,
Աստղերի պես գեղեցիկ,
Րոպեն քեզ հետ վարկյան է դառնում,
Իրական մայրիկն ես դու,
Տխուր չեմ ուզում քեզ տեսնել,
Արևի պես ուրախ եմ ուզում լինես:

Նոյ Գրիգորյան

Սիրում եմ քեզ իմ մայրիկ,
Ինչ էլ որ չլինի,
Րոպեները քո հետ անցնում են արագ,
Առանց քեզ շատ վատ է,
Նարինջի պես քաղցր ես դու,
Ուրիշներից լավն ես դու,
Շատ եմ ես քեզ սիրում։

Շաքե Սահակյան

Հասուն մրգի նման ես դու,
Արևի նման շողում ես դու,
Սիրում եմ քեզ ինչպես ինձ,
Մայրիկն ես դու իմ հարազատ,
Ինչ սիրուն ես և հիասքանչ,
Կակաչի նման գեղեցիկ:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.