Դասվարների մասնագիտական սեմինար-պարապմունքի ամփոփում

Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին մասնակցել եմ  «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի դասվարների մասնագիտական զարգացման դիզայն-տեխնոլոգիա սեմինար-պարապմունքին։
Նոյեմբերին սեմինարավար Կարինե Մացակյանի հետ ծանոթանցանք և ներբեռնեցինք երեխաների համար մատչելի անիմացիոն ծրագիր՝ Talk Animator: Ստեղծեցինք սովորողների համակարգչային գրաֆիկական նկարներով Gif անիմացիաներ: Ստացվեցին հետաքրքիր, ծիծաղելի անիմացիաներ։
Դեկտեմբերին տարբեր նյութեր իրար խառնելով՝ սոդա, բորա թթու, էմուլսիա, գլիցերին, գույներ և այլն փորձեցինք պատրաստրաստել գնդակ, խաղալիքներ։ Նյութերն իրար խանեցինք ստացվեց փափուկ, ռետինե, հետաքրքիր զանգված։ Այդ զանգվածին գույն, ձև տալով կարող ենք ստանալ տարբեր տոնածառի խաղալիքներ կամ ռետինե գնդակներ։ Սովորեցինք նյութերով աշխատելու տեխնիկային, որպեսզի դասարանում սովորողների հետ փորձենք իրականացնել։

Ձմեռային մանկավարժական ճամբարին՝ երկու օր, դեկտեմբերի 25, 26 մասնակցել եմ Առաջին բուժօգնություն սեմինարին։ Հովսեփ Աղաբեկյանի հետ քննարկել ենք վնասվածքների, կոտրվածքների, միջատների, սողունների խայթոցի մասին, թե ինչպես պետք է բնության գրկում այդ ամենին արձագանքենք, ինչպես ցույց տանք առաջին բուժօգնություն։ Կարևորեցինք, թե ինչ պետք է լինի բուժարկղիկի մեջ ճամփորդելիս։
Դեկտեմբերի 27, 28-ին մասնակցել եմ Մարմնամարզության սեմինարին։ Արման Մատինյանի հետ մարզվել ենք։