Պատկերանշան

2.1 դասարանի ճամբարականները ջոկատի համար ընտրել են անուն և ստեղծել պատկերանշան:
Մի քանի տարբերակներից՝ արև, ամպիկ, վիշապաօձ, փաթիլիկ, ուժեղներ, նապաստակներ ընտրվեց «Աշխատասեր մեղուներ» անվանումը:

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

Բնագիտատեխնիկական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատեսը (այսուհետ՝ ստուգատես) կազմակերպվում է որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը: Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։
Ստուգատեսի հայտ։

Ստուգատեսային ուղղությունները `

  • Ինքնաշեն խաղալիքներ
  • բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ՝ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն))
  • իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն
  • դպրոցը՝  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա, բնագիտական փորձեր
  • բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում
  • պարտեզապուրակային գործունեություն
Շարունակել կարդալ

Հանրակրթական դիջիթեք 2024

Հանրակրթական Դիջիթեք 2024

Հանրակրթական դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել  հանրակրթության մեջ հեղինակային կրթական ծրագրի ուսուցումը թվային տեղեկատվական տեխոնոլոգիաների բնագավառում։ Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Ժամանակահատվածը՝  հունվարի 4-26

Շարունակել կարդալ