Մաթեմատիկայի դեկտեմբերյան ֆլեշմոբ

Մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցել է 4 սովորող։

1.2.3.4.5.6.7.8.9.10.
30 մեծ , 20 փոքր52725-ից1615սմ584դեղին
ԱրթուրՑիրունյանՃիշտ էՃիշտ էՃիշտ էՃիշտ էՃիշտ էճիշտ չէՃիշտ էՃիշտ էՃիշտ էՃիշտ է
ԵղիշեՎարդանյանՃիշտ էՃիշտ էՃիշտ էՃիշտ էճիշտ չէճիշտ չէՃիշտ էՃիշտ էճիշտ չէչիշտ չէ
ՀրաչյաՆերսիսյանՃիշտ էՃիշտ էՃիշտ էՃիշտ էՃիշտ էճիշտ չէՃիշտ էճիշտ չէՃիշտ էՃիշտ է
ԱլենՄովսիսյանՃիշտ էՃիշտ էՃիշտ էճիշտ չէճիշտ չէՃիշտ էՃիշտ էՃիշտ էՃիշտ էՃիշտ է

Աշխատասեր մեղուները

2.1 դասարանի ճամբարականները ջոկատի անունը որոշել են դնել «Աշխատասեր մեղուներ»: Paint նկարչական ծրագրով նկարել են պատկերանշան և հորինել հեքիաթ «Աշխատասեր մեղուներ» վերնագրով: 

Մենուա Մաթևոսյան

Լինում է,  չի լինում մի մեղու է լինում: Այդ մեղուն  շատ  աշխատասեր էր: Մենակ ինքն էր, որ աշխատում էր: Նա մեծացավ,  ոչ մեկ չէր  գտնում ուտելիք, որովհետև այն մեղուն ամբողջը վաճառեց և լիք փող ստացավ: Մի օր մեղուների թագուհին  ասաց, որ մեղուն կդառնա թագավոր  ու դարձավ:

Արթուր Ցիրունյան

Կար-չկար մի աշխատասեր մեղու կար։ Այդ մեղուն շատ էր սիրում մեղր։ Մի անգամ մեղուն գտավ մի ծաղիկ։ Այդ ծաղիկը  կախարդական էր և շատ մեղր էր տալիս։ Մեղուն շատ աշխատասեր էր և ամբողջ օրը այդ ծաղկից մեղր էր պատրաստում։

Հրաչյա Ներսիսյան

Լինում է, չի լինում մի աշխատասեր մեղու է լինում։ Նա ապրում է փեթակում։ Նա ունի խոհանոց, սենյակ, միջանցք, աստիճան ու մահճակալ։ Մի օր մեղուն թռչում հասնում է մարդկանց մոտ և ուտում է մարդկանց չսիրած կեղտոտ ճանճերին։ Հետո նա գնում է իր հորեղբայր մեղվի մոտ։ Նրանք խաղեր են խաղում, մեղր են սարքում ու մեծ սեղան են պատրաստում։

Լիլիթ Մկրտչյան

Լինում են, չեն լինում աշխատասեր մեղուներ են լինում։ Իրենք  շատ ուրախ ընտանիք են լինում։ Մի օր փոքրիկ մեղուն գնացել էր նեկտար հավաքելու։ Նեկտար հավաքելուց հետո փոքրիկ մեղուն որոշում է մի փոքր խաղալ և հանգստանալ, այդ ժամանակ տեսավ թիթեռնիկի։ Գնաց մոտիկ, որ ծանոթանա։

— Քո անունն ի՞նչ է։

— Բերի,- ասաց թիթեռնիկը,- իսկ քո անունն ի՞նչ է։

— Վիվի է,-պատասխանեց մեղուն:

Դրանից հետո ծանոթացան և գնացին խաղալու, ուրախ-ուրախ վազվզվլով նեկտար հավաքելու։

Ալեն Մովսիսյան

Անտառի մի ծառի վրա՝ փեթակի մեջ,ապրում էին աշխատասեր մեղուները։ Մի անգամ, երբ մեղուները գնացել էին նեկտար հավաքելու, թագուհին էլ քնած էր, արջն է գալիս և ամբողջ մեղրը ուտում է։ Երբ մեղուները վերադարձան և տեսան դատարկ փեթակը, միանգամից հասկացան, որ առջն է կերել մեղրը և գնացին առջին կծոտեցին։ Հետո վերադարձան իրենց  փեթակ և շատ արագ վերականգնեցին արջի կերածը։ Իսկ արջն էլ այլևս չմոտեցավ փեթակին։

Իզաբելլա Ղազարյան

Լինում է, չի լինում մի մեղու է լինում:Ն ա շատ էր սիրում աշխատել, իսկ մնացած մեղուները ուղղակի սիրում էն աշխատել: Երբ մեղուն շատ է աշխատում, նա դարձավ թագուհի: Հետո նրան գլխին դրեցին թագ ու նա սկսեց հրամաներ տալ: Երբ  նա դարձավ թագուհի, բոլորը ապրում էին ապահով և երջանիկ:

Համագործակցային նախագիծ «Ճամբարային մեկ օր միասին»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2․1 դասարանի «Աշխատասեր մեղուներ» ջոկատ և Արևելյան դպրոց-պարտեզի 3․3 դասարանի «Զարզընգը» ջոկատ։

Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան, Անահիտ Ավագյան

Օրը՝ Հունվարի 18

Ժամը՝ 9:20-13:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, 2.1 դասարան

Նպատակը՝  Հանրակրթական դիջիթեք 2024-ի և Բնագիտատեխնիկական ստուգատեսի  շրջանակում օրը միասին անցկացնել՝ պատրաստել տարբեր տեխնիկա, հավաքելլ լեգոներ և խաղալ զարգացնող խաղեր։

Շարունակել կարդալ

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

Մասնակիցներ`Հարավային դպրոցի 2.1 դասարանի «Աշխատասեր մեղուներ» ջոկատ
Օր`Հունվարի 17, չորեքշաբթի:
Ժամ՝ 9:20-10:10:
Վայր` Հարավային դպրոց — պարտեզ, 2.1 դասարան:
Նպատակ` «PowerPoint» ծրագրի գործիքների ծանոթացում:
ԸնթացքՀանրակրթական դիջիթեք 2024-ի շրջանակում Վարպետության դաս կանցկացնի Քոլեջի 2.2 կուրսի ուսանող՝ Կարեն Մարգարյանը:
Կուսումնասիրեն «PowerPoint» ծրագիրը` առանձնացնելով օգտակար գործիքները և կպատրաստեն սահիկաշար /պրեզենտացիա/:

Արդյունքում՝

Սովորողների պատրաստած սահիկաշարերը և տեսանյութը կհրապարակեմ բլոգում:

Ամփոփում՝

Ճամբարականների պատրաստած սահիկաշարերը՝ Աշխատասեր մեղուներ

Բնագիտական երկու փորձի ամփոփում

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում 2.1 դասարանի «Աշխատասեր մեղուներ» ջոկատի ճամբարականները կատարեցին երկու բնագիտական փորձ։ Առաջին փորձը ստացվեց, իսկ երկրորդ՝ չստացվեց։ Փորձերի համար անհրաժեշտ է՝

1) մանդարին, լուցկի և բենգալյան կրակ։ 2) թուղթ, մկրատ, մատիտ, մոմ, փայտիկ և լուցկի։

Փորձերը կատարելուց հետ ճամբարականները Paint նկարչական ծրագրով նկարել են փորձերը և գրել, թե ինչ անհրաժեշտ նյութեր են պետք։