Մարզական ստուգատես 2024

Մարմնամարզական ստուգատեսի ժամանակացույց

Հունվարի 11-ին, ժամը 10:10-11։00

Մարմնամարզական ստուգատեսի ցուցանիշները

2-րդ դասարան

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել.
  2. Կատարել դարձումներ աջ և ձախ.
  3. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  4. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  5. Կատարել կքանիստ.
  6. Օղակի պտտում 30 վայրկյան.
  7. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով, 1 ոտքով.
  8. Փոխանցելով գնդակի վարում.
  9. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու.
  10. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում.
  11. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ.
  12. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ.
  13. Քայլք մարզանստարանի վրայով, ոտնաթաթերի վրա.
  14. Ցատկ ցանցացատկի վրա
  15. Շարժախաղերի, էստաֆետների կազմակերպում:

Ձմեռային մարզական խաղեր

Ձմեռային մարզական խաղերը կազմակերպվում են ձյունապատ տարածքներում: Ճամփորդական ուղղություններ կարող են լինել՝

  • «Ջրվեժ» անտառապարկը
  • Ապարանի ջրամբարը
  • Այլ

Ճամփորդությունը ըստ նշված ուղղությունների կազմակերպվում է կարգին համապատասխան: Բովանդակությունն իր մեջ ներառում է ձյունով խաղեր՝ ձնագնդի, ձնագլոր, ձնեմարդի պատրաստում, սահնակով սահել, …

Բովանդակության մեջ կարող են ներառվել ձյունի ուսումնասիրությունները, դիտարկումները, ձնագրերը կամ ձնանկարչությունը՝ որպես այլընտրանք:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.